Գեղարքունիքում սատկած կովերի տերերը հատուկ են կենդանիներին տարել լճի ափ. նախարարի վարկածը
Գեղարքունիքի մարզում սատկած կովերի տերերին խորհուրդ են տվել կենդանիներին մոտեցնել լճին` ենթադրելով, որ այդ դեպքում պետությունը փոխհատուցում կտրամադրի:
Այսօր ԱԺ նիստում հայտարարեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը` հերքելով այն վարկածը, թե կովերի անկման պատճառը կապտականաչ ջրիմուռներով լցված Սևանի ջուրն է եղել:
«ՍԱՊԾ-ն պարզաբանում տվեց, որ դա առվույտի հետ կապված էր, և ըստ մեր տեղեկատվության՝ գյուղացիներին ուղղակի խորհուրդ են տվել, որպեսզի կենդանիներին մոտեցնեն լիճն ու տեղեկացնեն, որ դա ջրից է եղել` նախատեսելով, որ պետությունը որոշակի փոխհատուցում կտրամադրի այդ պայմաններում»,- ասաց Գրիգորյանը:
Հիշեցնենք, ՍԱՊԾ-ն դեռ չի ավարտել կովերի անկման պատճառները պարզելու համար իրականացվող լաբորատոր փորձաքննությունն ու առայժմ չի հրապարակել դրա արդյունքները: Հիշեցնենք նաև, որ հուլիսի 5–ին տեղեկություն ստացվեց, որ Սևանի ափին կովերի անկման դեպք է գրանցվել` սատկել է 4 գլուխ կով։
Աղբյուրը՝ armeniasputnik.am
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է