ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը կմշտադիտարկի Սեւանա լճի իրավիճակը. հավաստիացում
Ներկայում կապտականաչավուն ջրիմուռների քանակության ավելացում, Սեւանա լճից բացի, նկատվել է նաեւ Սեւ ծովում, Բայկալ լճում եւ այլ լճերում։ Այս մասին Ազգային ժողովի արտահերթ նիստում, Քրեական օրենսգրքում եւ հարակից օրենքներում փոփոխություններ կատարելու մասին օրինագծերի փաթեթի քննարկման ընթացքում, հուլիսի 9-ին ասել է Հայաստանի շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը՝ պատասխանելով «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանի հարցին, թե արդյոք համապատասխան փորձաքննություն կատարվել է Սեւանա լճում կապտականաչավուն ջրիմուռների առաջացման պատճառները պարզելու համար։
Նախարարի խոսքով՝ խնդիրն առաջացել է մի քանի պատճառներով։ Դրանցից է նաեւ լճում կենցաղային թափոնների եւ կոյուղաջրերի հայտնվելը, այդ թվում մերձափնյա հյուրանոցներից եւ ռեստորաններից։ «Երկրորդ՝ ջրի շերտի տակ են մնացել կանաչ հատվածներ, որոնք լիճ են նետում օրգանական նյութերի հսկայական քանակություն։ Երրորդ եւ հիմնական պատճառը այսպես կոչված սառը շերտի վնասումն է, ինչը տեղի է ունեցել լճում ջրի մակարդակի իջնելու պատճառով։ Սառը շերտը կվերականգնվի, եթե վեց մետրով բարձրացվի ջրի մակարդակը։ Դա թույլ կտա կանգնեցնել օրգանական նյութերի աճը եւ պահպանել ջրի բարձր որակը»,- պարզաբանել է նախարարը։
Գրիգորյանի կարծիքով՝ լճի վիճակի վրա բացասաբար են անդրադառնում նաեւ ձկան բազմացման տեղերը։ Նա հավաստիացրել է, որ գերատեսչությունը կմշտադիտարկի եւ կհամագործակցի միջազգային գիտական հանրության հետ՝ փորձելով գտնել խնդրի առավել համարժեք լուծում։
Նշենք, որ հայ գիտնականները քանիցս քննադատել են իշխանություններին Սեւանա լճի վիճակի ուսումնասիրման հետազոտությունների ֆինանսավորումը դադարեցնելու համար։
Բաժանորդագրվեք Top-News.am-ին Telegram-ում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է