2019-ի 6 ամիսներին տպված ՀԴՄ կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ, իսկ շրջանառության առումով՝ 21 տոկոսի աճ. Անանյան
2019 թվականի առաջին կիսամյակում մոտ 56,4 մլն հատ ՀԴՄ կտրոն ավել է տպվել 2018 թվականի համեմատ: Այս մասին, այսօր՝ հուլիսի 9-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը:
Նրա խոսքով, 2018 թվականի առաջին 6 ամիսներին տպվել է 139 մլն 774 հազար ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 685 մլրդ դրամի շրջանառություն, իսկ արդեն 2019-ին տպվել է 196 մլն 183 հազար հատ ՀԴՄ կտրոն, որն ապահովել է 831 մլրդ դրամի շրջանառություն. «56 մլն հատ ավել կտրոններն ապահովել են 145 մլրդ 950 մլն դրամի հարկվող շրջանառություն: Կտրոնների քանակով ունենք 40 տոկոսի աճ, իսկ շրջանառության առումով՝ ավելի քան 21 տոկոսի աճ»,-ասաց Անանյանը:
Անդրադառնալով ՊԵԿ-ում բողոքների քննությանը, նա ընդգծեց, որ եթե 2018-ի հունվար-հունիսին լսվել է 371 բողոք, ապա այս տարվա 6 ամիսներին՝ 872 բողոք. «Նախորդ տարի 180 բողոք է բավարարվել, իսկ այս տարի 422 բողոք»,-ընդգծեց նա:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է