Հայկ Սարգսյանը գերազանցում է Շմայսին. Նիկոլի բաժակաճառի հակառակ երեսը
«Հրապարակ» թերթը գրում է.
«Երեկ Սինգապուրում ՀՀ վարչապետի եւ տիկնոջ պատվին տրված ճաշի ժամանակ Նիկոլ Փաշինյանը բաժակաճառում Սինգապուրին ուղղված գեղեցիկ խոսքեր է ասել, հետո նշել․ «Մերիտոկրատիան, պրագմատիզմն ու ազնվությունը, որոնք հանդիսանում են Սինգապուրի պետական կառավարման փիլիսոփայության հենասյուները, այսօր դարձել են նաեւ Նոր Հայաստանի ղեկավարության սկզբունքները»:
«Մերիտոկրատիա»՝ բառացի նշանակում է «արժանիների իշխանություն»։ Երեկ այդ «արժանիներից» մեկը՝ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանը, իր փաստաբանի շուրթերով հայտարարել է, որ դիմել են ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հարուցելու եւ «որոշ լրատվամիջոցների գործունեությունը դադարեցնելու» պահանջով, քանի որ նրա դեմ հրապարակումներն «ազգային անվտանգության խնդիր» են։
Ազգիս արժանավոր զավակը չգիտի, որ ԶԼՄ-ների դեմ քրեական գործ հնարավոր չէ հարուցել, առավել եւս՝ կասեցնել։ Նման բաներ անգամ Շմայսը չէր ասում, իսկ 37 թվից հետո նման բան անողներ էլ չեն եղել»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է