Վանո Սիրադեղյանը պետք է օր առաջ լինի Հայաստանում. «Իմ քայլի» պատգամավոր
«Հրապարակ» թերթը գրում է.
«Որեւէ քայլ արվո՞ւմ է Վանո Սիրադեղյանի զինակիցների, ընկերների կողմից` նրա վերադարձի մասով, ասում են` վատառողջ է, մինչդեռ բավականաչափ «ամագ» ունի Նիկոլի վրա՝ հարցրինք «Իմ քայլի» պատգամավոր Անդրանիկ Քոչարյանին։
«Վերադարձի համար առաջին հերթին պետք է Վանո Սիրադեղյանը դիմի. մեր պաշտոնները ոչ մի նշանակություն չունեն, եթե նա չի ցանկանում վերադառնալ»: Դուք բարի կամք դրսեւորե՞լ եք՝ որպես պետության ներկայացուցիչներ։ «Հայաստանը լքած բոլոր քաղաքացիները, առավել եւս՝ Վանո Սիրադեղյանը, պետք է օր առաջ լինեն Հայաստանում»:
Այդ դեպքում ինչո՞ւ չի գալիս։ «Շատ դժվար է, շատ տարիներ են անցել, եւ հոգեբանորեն դժվար է պատկերացնել` էս պահին Վանո Սիրադեղյանն ինչպես է իրականացնելու այդ քայլը, բայց որ նա անպայման պետք է գա, մի վայրկյան ես չեմ կասկածում»։
Իսկ ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը չի անդրադառնում այդ հարցին։ «Նիկոլ Փաշինյանը ՀՀ վարչապետն է, նրան, ուղղակի, հարց չեն տվել այդ մասին»: Նախ` տվել են․ Արարատ Զուրաբյանը, մամուլը, հետո` ի՞նչ պարտադիր է հարց տան։ «Կրկնում եմ` առաջին հերթին պետք է ցանկություն հայտնի Սիրադեղյանը. ես շատ եմ երազում, որ նա կրկին Աբովյան փողոցով քայլի»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է