«Սեւան» ազգային պարկի տնօրենն այս տարի չի խմի Սեւանի ջրից. այլ ակցիա են մտածել
Սեւանա լճի վիճակը տարեցտարի լավանում է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Սեւան» ազգային պարկի տնօրեն Վահե Գուլանյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք իր համար մտահոգիչ չէ Սեւանի ներկա վիճակը, մասնավորապես, կանաչ գունավորումը։
«Սեւանի վիճակն ինձ վաղուց է մտահոգել՝ դեռ Խորհրդային Միության տարիներից։ Ցավոք, լավ ժառանգություն չենք ստացել Խորհրդային Միությունից։ Ներկայում Սեւանա լճի վիճակը համեմատաբար ավելի լավ է, տարեցտարի վիճակն ավելի է լավանում, բայց, իհարկե, մտահոգող շատ հարցեր կան, որոնք պետք է առաջնահերթության կարգով շատ շտապ լուծվեն։ Դրանք են լճի մակարդակի բարձրացումը, ծավալների ավելացումը, ենթադրվող ջրածածկ տարածքների մաքրումը, համայնքներում կոյուղագծերի կառուցումը»,– նշեց նա։
Վահե Գուլյանի խոսքով՝ Սեւանի վիճակը գնալով ոչ թե վատանում, այլ լավանում է. «Իհարկե միշտ խնդիրներ ու երեւույթներ կան, որոնք բնապահպանների դժգոհությունն են առաջացնելու, իսկ մենք ձեռնամուխ ենք դրանց լուծմանն ու քայլերի մշակմանը, որոնք կբերեն վերջնական խնդիրների լուծմանը»։
Հետաքրքրվեցինք՝ այս տարի չի՞ պատրաստվում արդյոք կրկնել նախորդ տարվա ակցիան՝ խմել Սեւանա լճի ջուրը, այդպիսով ցույց տալով, որ այն վտանգավոր չէ, որին ի պատասխան «Սեւան» ազգային պարկի տնօրենը նշեց, որ այս տարի չի պատրաստվում խմել Սեւանի ջրից. «Գիտեք՝ ես կարծում եմ նույն բանը կրկնել չարժի։ Ես նախորդ տարի այդ ակցիան արեցի հերքելու այն լուրերը, որոնք տարածվում էին Սեւանը փնովելու, Սեւանի հեղինակության հետ խաղալու համար։ Կա պետության կողմից ընտրված քաղաքականություն Սեւանա լճի, այն որպես քաղցրահամ ջրի ռազմավարական պաշար պահպանման հետ կապված։ Այս տարի չեմ խմի, որովհետեւ դրա ապացուցողական էֆեկտն էլ այն չի լինի։ Սակայն նշեմ, որ ես միշտ եմ խմում այդ ջրից։ Շատ, շատ հաճախ եմ Սեւանա լճի ջուրը խմում, հատկապես էքսպեդիցիաների ժամանակ, միայն ես չէ, բոլորն էլ օգտագործում են այդ ջուրը»։
Վահե Գուլանյանի խոսքով՝ այս տարի այլ ակցիա են անում. հորդորում են մարդկանց նկարել եւ հրապարակել Սեւանի այն հատվածից լուսանկար, որտեղ եղել են։
Կանաչ գունավորումը, նրա խոսքով, հիմնականում ինտենսիվ է Մարտունի–Վարդենիս հատվածում, տեղ–տեղ նկատվում է Շորժայից–Ծափաթաղ հատվածում, «սակայն այնպես չէ, որ այդ վայրերում ավելի շատ օրգանական նյութ կա կամ աղտոտված է, այլ կապված է քամու ուղղության հետ»։


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է