Քաղաքապետարանի դիմաց աղբ տարած քաղաքացիների դեմ քրեական գործ է հարուցվել, նրանք պնդում են՝ ոստիկանությունը բռնություն է գործադրել
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն ու մյուս բերման ենթարկած 7 անձինք դուրս եկան Կենտրոնի ոստիկանության բաժնից: Հիշեցնենք, որ մի խումբ քաղաքացիներ Արշակունյաց 52/3 հասցեից աղբ էին տարել քաղաքապետարանի մոտ:
Սոնա Աղեկյանը լրագրողների հետ զրույցում հայտարարեց, որ ոստիկանության կողմից իրենց բերման ենթարկելն ապօրինի էր:
Նա նշեց, որ իրենք միշտ զգուշացրել են աղբահանության խնդրի մասին և հորդորել են, որ պետք է կատարվի պատշաճ աղբահանություն:
«21-րդ օրն էր, որ տվյալ աղբավայրից չէին հեռացնում աղբը: Քաղաքացիների խնդրանքով էինք արել դա: Հաջորդ անգամ ուրիշ համայնքից աղբը կբերենք»,- ասաց նա:
Ճշտող հարցին՝ պատրաստվո՞ւմ են կրկնել ակցիան, Աղեկյանը դրական պատասխան տվեց: «Այո, այս ակցիան շարունակելու ենք, դա օրենքի սահմաններում է»,- նշեց նա:
Ըստ ավագանու նախկին անդամի՝ բերման ենթարկելիս իր ձեռքն են վնասել: «Ոստիկանության՝ Կենտրոնի բաժնի միլպետը գոռում ու բղավում էր իմ ընկերների վրա, իսկ թե ինձ հետ ինչպես էր խոսում, կտեղեկացնեմ մամուլի ասուլիսին: Այստեղ մեզ բերել են խուլիգանության կասկածանքով, հստակ հասկանալի է, որ իրական խուլիգանները, որոնք թալանել են, կողոպտել են, ազատության մեջ են»,- ասաց նա և հավելեց, որ պայքարելու են բոլորի իրավունքների համար:
Սամվել Մովսիսյանն էլ, ով ակցիայի մասնակիցներից էր և նույնպես բերման էր ենթարկվել, տեղեկացրեց, որ ոչ թե իրենց ազատ են արձակել, այլ խափանման միջոցն է փոխվել, քրեական գործ հարուցվել է:
Սոնա Աղեկյանը ևս մեկ անգամ նշեց, որ այսօր կամ վաղը ասուլիսով հանդես կգան և հավելեց, որ բերման ենթարկելուց ոստիկանության աշխատակիցները բռնություն են գործադրել:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է