Վանեցյանին եւ Օսիպյանին գեներալի կոչումները շուտ պետք է տային, ուշացրել են՝ խախտելով կարգը. Ցոլակյան
Գեներալական կոչումները, որ տրվեցին ուժային կատռույցների ղեկավարներին ուշացած էին, խախտում են արել ուշացնելով: Այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻՆ շարահրապարակում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով մասնավորապես, ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսիպյանին եւ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին գեներալ-մայորի կոչումներ շնորհելուն:
«Որպես ուժային կառույցի նախկին աշխատակից ասեմ հետեւյալը, որ երկրները, որտեղ ուժային կառույցների ղեկավարները ստանում են կոչումներ, այդ երկրներում կոչումները ստանում են, երբ ունենում են համապատասխան պաշտոն: Այս մարդիկ, որոնք ստացել են կոչում, համապատասխան պաշտոնը վաղուց ունեին. Նրանց հասնում էր դա: Դեռ մի քիչ էլ ուշացած է, որ տրվել է: Մի քիչ ուշացրել են, շուտ պետք է տված լինեին:
Եթե նշանակվել է այդ պաշտոնին, ուրեմն կոչումը պետք է ստանա: Սա է կարգը, մի քիչ ուշացրած են կատարել կարգը, խախտում էլ են արել»,-ընդգծեց Ցոլակյանը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է