Կարկտի դեմ խնդրի լուծումը գտնելու համար աշխատում ենք տեղական արտադրողի հետ. Ֆելիքս Ցոլակյան
Երեկ Ֆրանսիայում թենիսի գնդակի մեծության կարկուտ էր եկել, Ռումինիայում կարտոֆիլի մեծությամբ էր եկել... կարկուտը բնական աղետ է, և կարկուտը հակակարկտային կայանները մեղմում են, ոչ թե ամբողջությամբ պայքարում կարկտի դեմ: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԻ նախարար Ֆելիքս Ցոլակյանը:
«Երբևէ աշխարհում որևէ տեղ չի ստեղծվել մի սիստեմ, որը պայքարի կարկտի դեմ 100 տոկոսով՝ այն, ինչ մեր հակակարկտային կայաններն անում են, մեղմացնող են, բայց կան կարկտի ամպեր, որի դեմ պայքարել անհնար է. դա 4-րդ կարգի կարկտաբեր ամպ է կոչվում, և դրա վրա մենք չենք կարող ազդել, այդ դեպքում պետք է կարկուտը գա ու ավերի, մենք չենք կարող ասել բոլորդ պաշտպանված եք»,-մանրամասնեց նախարարը:
Ցոլակյանի խոսքով՝ Հայաստանում կա գազագեներատորային 500 կայան և 3 հրթիռային գործող կայան:
«Գազագեներատորային կայանները շատ ավելի հաճախ օգտակար են ցածր ամպերի դեպքում, բարձր ամպերի վրա ներգործելու հնարավորությունները սահմանափակ են: Այսօր մենք աշխատում այն ուղղությամբ, որ մեր տեղական արտադրողի շնորհիվ լուծումը գտնենք: Իմ կարծիքով` դա կլինի ավելի լավը, քան մինչև հիմա եղածները: Այդ ուղղությամբ աշխատանքները կատարվում են, ես աշխատում եմ երիտասարդների մի խմբի հետ, որոնք կարող են, հավանաբար, ստեղծել մի սիստեմ, որը կլինի ավելի լավը»,- հայտարարեց նախարարը:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է