Վրաստանում ավտովթարից տուժած բոլոր հինգ քաղաքացիները կտեղափոխվեն Հայաստան
Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածները hուլիսի 8-ի առավոտյան կտեղափոխվեն Հայաստան: Այս մասին NEWS.am–ը տեղեկանում է ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։
«Վրաստանում են գտնվում ՀՀ ԱԻ փոխնախարար Արմեն Հարությունյանը և առողջապահության փոխնախարար Հովհաննես Հարությունյանը: Քննարկվում է Թբիլիսի-Սենակ-Լեսելիձե ավտոճանապարհին տեղի ունեցած պատահարի հետևանքով տուժածների Հայաստան տեղափոխման հարցը. տուժածներից երկուսին, որոնց առողջական վիճակը գնահատվել է ծայրահեղ ծանր, Հայաստան տեղափոխել ուղղաթիռով, իսկ մյուս երեքին (առողջական վիճակը միջին ծանրության) վրացական շտապօգնության ավտոմեքենաներով տեղափոխել սահման, որտեղից հայկական կողմը տուժածներին շտապօգնության ավտոմեքենաներով կտեղափոխի համապատասխան բժշկական կենտրոն:
Նախարարի հանձնարարությամբ Վրաստանում գտնվող փոխնախարար Ա. Հարությունյանը տեղեկացրեց, որ հուլիսի 8-ի առավոտյան պատահարի հետևանքով 3 տուժածները (Լ. Մ. ծնված 2002 թ., Մ. Մ. ծնված 1988 թ. և Մ. Մ. ծնված 2005 թ.) կտեղափոխվեն Հայաստան»,- նշված է հաղորդագրության մեջ:


















































Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
Անցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Երևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. Փաշինյան
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է