Նիհարելու ամենից արդյունավետ տարբերակը
ԱՄՆ Կոլորադոյի համալսարանի գիտնականները պարզել են, թե որն է նիհարելու ամենից արդյունավետ միջոցը։ Ինչպես հայտնում է Science Daily-ն, մասնագետները համեմատել են օգտագործվող կալորիաների քանակը այն մարդկանց մոտ, որոնք կարողացել են կորցնել քաշն ու այն պահել նույն մակարդակի վրա, այն մարդկանց հետ, ովքեր ունեն նորմալ քաշ եւ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն ավելորդ քաշ։ Ընդ որում, հետազոտությունների ընթացքում համեմատվել են նաեւ դիետաների եւ ֆիզիկական ծանրաբեռնվածության ընթացքում այրված կալորիաների քանակը։ Արդյունքում պարզվել է, որ այն մարդիկ, ովքեր ունեն ավելորդ քաշ եւ փորձում են դրանից ազատվել ֆիզիկական ծանրաբեռնվածության միջոցով, ավելի լավ արդյունքների են հասնում, քան նրանք, ովքեր փորձում են քաշը կարգավորել տարատեսակ դիետաների օգնությամբ։ Որպես եզրակացություն, մասնագետները հայտարարել են, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը ամենից արդյունավետ միջոցն է քաշի կարգավորման համար։


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել