Ինչու է բարձրանում շաքարն արյան մեջ
Մենք հաճախ ենք լսում, որ քաղցրը վնասակար է , փչացնում է ատամները, նպաստում է ճարպակալմանն ու շաքարային դիաբետի զարգացմանը, արյան մեջ բարձրացնում է գլյուկոզայի չափաբաժինը։Իսկ ի՞նչ է իրականում գլյուկոզան, ինչո՞վ է տարբերվում, ասենք, ֆրուկտոզայից,սախարոզայից ու լակտոզայից։ Ինչպե՞ս գլուխ հանել այս ամենից, եթե հատկապես ֆրուկտոզայով քաղցրավենիք վաճառում են դիաբետով հիվանդների համար նախատեսված հատուկ բաժիններում։ Արդյո՞ք դա նշանակում է , որ ֆրուկտոզան օգտակար է։
«Բոլոր շաքարների հիմքում երեք հիմնական բաղադրիչ կա՝ գլյուկոզա, ֆրուկտոզա և գալակտոզա։ Դրանցից կառուցվում են բոլոր բարդ շաքարները»,-բացատում է քիմիական գիտությունների թեկնածու Պյոտր Օբրազցովը։ «Գլյուկոզան ամենատարածվածն է։Այն անվանում են նաև խաղողաշաքար, քանի որ շատ է խաղողի մեջ։ Գլյուկոզա կա նաև մյուս մրգերի և մեղրի մեջ։ Եթե բժիշկն ասում է , որ արյան մեջ շաքարի մակարդակը բարձր է, նշանակում է՝ խոսքը գլյուկոզայի մասին է։Շաքարն այստեղ կարծես գլյուկոզայի հոմանիշն է։ Ֆրուկտոզան ևս տարածված պարզ շաքար է , որը կա մրգերում,մեղրի մեջ և ավելի քիչ հատապտուղներում։ Գալակտոզան կաթնային շաքարն է՝«գալակտոս» ։Հին հունարենում նշանակում էր կաթ՝ շատ քիչ քանակով կա բնության մեջ։ Մենք այն ստանում ենք լակտոզայի միջոցով: Ի դեպ լակտոզա ևս նշանակում է կաթ, պարզապես լատիներենից է թարգմանված։Լակտոզան ավելի բարդ շաքար է՝դիսախարիդ, որը կազմված է գլյուկոզայից և գալակտոզայից։ Քաղցր համ չունի։ Կաթն օրինակ, ամենևին քաղցր չէ, թեև ամեն բաժակում ութից տասը գրամ լակտոզա կա։ Աղեստամոքսային տրակտում այն բաժանվում է գալակտոզայի և լակտոզայի, և միայն դրանից հետո անցնում արյան մեջ։Եթե մարդու օրգանիզմում չկա լակտազա ֆերմենտը, այդ դեպքում կաթը չի մարսվում, մնում է աղիներում՝առաջացնելով գազեր։
Սախարոզան այն հայտնի սպիտակ մահն է, որի մասին մեզ զգուշացնում են բժիշկները։ Պարզ ասած ՝շաքարը կամ շաքարավազը։
Մալտոզան ավելի քիչ հայտնի դիսախարիդ է:Այն առաջանում է գարուց ու բնականաբար շատ կա գարեջրում, նաև գարուց պատրաստված մթերքներում: Կան նաև պոլի սախարիդներ՝ գլյուկոզայի երկար շղթաներ՝ օրինակ օսլան, որը կա բույսերում, կենդանական օսլան սինթեզվում է լյարդում և կոչվում է գլիկոգեն: Եթե գլյուկոզայի այս բոլոր շղթաները միախառնվում են , առաջանում է բջջանյութ, որը կարևոր դեր է խաղում օրգանիզմում: Եթե բջջանյութ չլիներ օրգանիզմում, մենք կտառապեինք դաժան ու պարբերական փորկապությունից:


















































Ավստրալուհու ամբողջ մարմինը բծերով և կապտուկներով է պատվել AstraZeneca-ով պատվաստվելուց հետո (լուսանկարներ)
Քթի հատուկ սփրեյը կարող է վերացնել սոցիալական հեռավորության անհրաժեշտությունը
Վաղուց հայտնի հակաբիոտիկը կարող է արդյունավետ հակաքաղցկեղային զենք լինել
Սպիտակուցային համեղ ըմպելիքներ, որոնք կօգնեն նիհարել
5 բանջարեղեն, որոնք նպաստում են նիհարելուն
«Դեպի լույս» և «Կանչ» երգչախմբերը՝ խմբավար Վարդուհի Խաչատրյանի ղեկավարությամբ, շարունակում են իրենց ...
Ովքե՞ր են ներկա գտնվել Արսեն Սաֆարյանի դստեր հարսանիքին (տեսանյութ)
Առկա տարաձայնությունների մասին լուրերը բոլորովին անհիմն են և կեղծ
Գլխավոր դատախազի հրամաններով` Դատախազությունում տեղի են ունեցել կադրային փոփոխություններ
Արսեն Սաֆարյանի դստեր՝ Էլենի հարսի պարը Սոֆի Դեւոյանի մասնակցությամբ
1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի և վճարների վերաբերյալ տեղեկատվություն
Հոկտեմբերի 27-ի դեպքերից անցել է 27 տարի
Հրշեջ-փրկարարները մարել են Գյումրու Ռասկատլյան փողոցի տներից մեկում բռնկված հրդեհը
Ռեալն իսկապես լավ խաղաց. Հանս-Դիտեր Ֆլիկ
ՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները մեքենայից գողություն կատարելու պահին ձերբակալել են 28-ամյա ե...