Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ճապոնիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը Հայաստանում Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկը Մոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել է Անշարժ գույքի շուկան Հայաստանում Սուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (տեսանյութ) Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. Ավինյան Ֆինլանդիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-ից Քաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներին Ինչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան 2027 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը 53 մլրդ դրամով ավելացել են Հայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետ Նոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործի

Ճապոնիայի դեսպանն ավարտում է դիվանագիտական առաքելությունը ՀայաստանումՀավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկըՄոլդովայի օդային տարածքը ժամանակավորապես փակվել էԱնշարժ գույքի շուկան ՀայաստանումՍուրեն Պապիկյանը Բրյուսելում մասնակցել է Շումանի անվտանգության և պաշտպանության համաժողովի բացմանը (տեսանյութ)Նախապատվությունը տրվելու է հանրային տրանսպորտին. ԱվինյանՖինլանդիան մտադիր չէ դուրս գալ ՆԱՏՕ-իցՔաղաքացիները հնարավորություն կունենան կամավոր ապահովագրել նաև ընտանիքի անդամներինԻնչո՞ւ են ՀԷՑ-ի նախկին ղեկավարները թանկ գներով ձեռք բերել սովորական հենասյուները. Ալեքսանյան2027 թվականին պաշտպանական ոլորտի ծախսերը 53 մլրդ դրամով ավելացել ենՀայաստանի Մ-19 հավաքականը ոչ-ոքի խաղաց Կիպրոսի հետՆոյեմբերի 18-ին ԿԲ-ի ռեեստրը ժամանակավորապես չի գործիՆպատակը` ՀՀ արտահանման ծավալները ավելացնելն է ինչպես ԵՄ, այնպես էլ ԵԱՏՄ ու Մերձավոր Արևելքի շուկաներ. ՊապոյանԱվտովթարների հետևանքով 9 ամսում մահացել է 12 անչափահաս, վիրավորվել՝ 700TRIPP տեխնիկական պարամետրերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետԲոլորը պետք է կենտրոնանան մեկ հարցի՝ Հայաստանի տնտեսության զարգացման վրաՂարաբաղից տեղահանվածների բնակապահովման ծրագրի տեմպն արագացել էՔննարկվել են Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրերըԵրիտասարդական մայրաքաղաքի կոչման համար մրցում են Հրազդան և Վաղարշապատ քաղաքներըԵվրոպական ակումբային ֆուտբոլում պատմական փոփոխություն է սպասվումԻրանը հարվածել է Քուվեյթին եւ Բահրեյնին, կոալիցիան՝ Եմենի հութիներինՀայտնի են 2027 թվականի ձմեռային զորակոչի և զորացրման ժամկետներըԱրթուր Պողոսյանը Թեհրանում հանդիպել է Ամին Հոսեյն Ռահիմիի հետHuman. 2026 թվականի տարվա բառ Վթարային ջրանջատում Ծաղկաձորում նոյեմբերի 19-ինԿոտրել են Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի ֆեյսբուքյան էջը Քրեական ոստիկանները հայտնաբերել են առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով հետախուզվողին (տեսանյութ)2026-ի ավարտին Կառավարության պարտքը նախորդ տարվա համեմատությամբ կնվազի 0,2 տոկոսային կետովNvidia ղեկավար գտնելու համար խորհուրդը մասնագիտացված ընկերություն է վարձել Բյուրականում հայտնաբերվել է տուֆի ապօրինի արդյունահանման դեպքԱվիավթար` ՌԴ Կեմերովոյի մարզում Ուկրաինան հարվածներ է հասցրել Կրասնոդարի երկրամասում երկու նավթավերամշակման գործարաններիՌոբերտ Ֆիցոյի հրաժարականի պահանջով Սլովակիայում ցույցեր են անցկացվել Շենգավիթի համայնքային ոստիկանները սրճեփ սարքերից գողության դեպքեր են բացահայտել (տեսանյութ)Ռուսաստանը չինական Yunze Capital-ի հետ երկարաժամկետ համագործակցության պայմանավորվածություն են ձեռք բերելApple- ը բացառում է, որ իր համակարգերի խափանումների պատճառը կարող է կիբերհարձակումը լինելԱրարատ Միրզոյանը և Մարթա Կոսը քննարկել են ՀՀ-ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցեր (տեսանյութ)ՄԻՊ ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպայի խորհրդի միջոցառմանըՓրկարարները մարել են հանդիսությունների սրահում բռնկված հրդեհըՊուտինի պատերազմական մեքենայի համար ընթացիկ տարին աղետալի է եղելՍպասվում են տեղումներՄարդիկ մտահոգված են, որ այդ իրադարձությունները կարող են որևէ դավադրության մաս կազմել Արմավիրի մարզի Գայ գյուղի վարչական տարածքում արձանագրել են ապօրինի ջրօգտագործման դեպքՔննարկվել է երթևեկության անվտանգության ապահովմանն ու խցանումների կանխարգելմանն ուղղված օրենսդրական փաթեթըԱՄՆ-ն հետաքննում է Nvidia-ի չիպերի՝ Չինաստան մատակարարումներըԳործարկվել է Ուսուցչի ԱԲ ուղեցույց պորտալըԽորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունեց առողջության ապահովագրության համակարգի շահառուների թիվն ընդլայնելու նախագիծըՊուտինը հույս ունի, որ Դոնալդ Թրամփի եւ Սի Ծինփինի հետ եռակողմ հանդիպումը մեծ օգուտ կտաՀայկական ֆուտբոլային կառույցը սատարում է Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի ղեկավար Ֆիլիպ Դիալոյի թեկնածությունըՀՀ ԱԺ իններորդ գումարման երկրորդ նստաշրջանի հերթական նիստ (ուղիղ) 18.11.2026
Աշխարհ

Հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկը

Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ֆիլիպ Դիալոն առաջին անգամ հանգամանալից ներկայացրել է ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու պատճառները։ 63-ամյա ֆունկցիոները, որը 2027 թվականի մարտի 18-ին Մարոկկոյում կայանալիք ընտրություններում ձեռնոց է նետելու կառույցի գործող ղեկավար Ջանի Ինֆանտինոյին, հայտարարել է համաշխարհային ֆուտբոլում հասունացած վստահության խորը ճգնաժամի մասին։

Նոյեմբերի 17-ին Փարիզում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ Դիալոն անկեղծացել է՝ նշելով, որ ի սկզբանե չի դիտարկվել որպես թեկնածու, սակայն եվրոպացի գործընկերների հորդորներն ու համաշխարհային ֆուտբոլի կառավարման ներկայիս մտահոգիչ իրավիճակն իրեն ստիպել են վերցնել պատասխանատվությունը։

«Ի սկզբանե ես թեկնածուների ցանկում չէի, քանի որ քննարկվող մյուս անձինք չցանկացան առաջադրվել։ Սակայն, հավատարիմ մնալով իմ սկզբունքներին, չէի կարող մերժել այդ առաջարկը։ Համոզված եմ, որ ունեմ բավարար փորձ, համոզմունքներ և արժեքներ՝ ՖԻՖԱ-ի ներկայիս ղեկավարությանն արժանի այլընտրանք ներկայացնելու համար»,- նշել է Դիալոն։

Ֆրանսիացի պաշտոնյան կոշտ քննադատության է ենթարկել Ջանի Ինֆանտինոյի պաշտոնավարման ընթացքում, հատկապես վերջին մեկ տարում կայացված մի շարք վիճահարույց որոշումներ, որոնք, նրա խոսքով, հարվածել են ֆուտբոլի հեղինակությանը. «Վերջին ամիսներին ՖԻՖԱ-ում կայացվել են որոշումներ, որոնք պարզապես ցնցել են ֆուտբոլային հանրությանը։ Խոսքը վերաբերում է Խաղաղության մրցանակին, Աշխարհի առաջնության եկամուտների բաշխմանը, Ֆոլարին Բալոգունի կարմիր քարտի չեղարկմանը և Մունդիալի եզրափակիչի ընդմիջման տևողությունը փոխելուն։ Այդ որոշումները հաճախ կայացվել են միանձնյա՝ առանց համապատասխան քննարկումների։ Ֆուտբոլային աշխարհը փոփոխությունների կարիք ունի. ՖԻՖԱ-ի նախագահի նկատմամբ վստահությունը խաթարված է։ Ժամանակն է կանգ առնել»։

Դիալոյի թեկնածությունն արդեն իսկ ստացել է Եվրոպայի լիակատար աջակցությունը։ Նոյեմբերի 16-ին՝ ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինի գլխավորած նիստում, եվրոպական ֆեդերացիաները (այդ թվում՝ ՀՖՖ-ն) միաձայն որոշել են սատարել նրան, իսկ հաջորդ օրը ՖՖՖ գործկոմը պաշտոնապես հաստատել է առաջադրումը։

Հասկանալով, որ միայն եվրոպական 55 ասոցիացիաների ձայները բավարար չեն 211 անդամ ունեցող ՖԻՖԱ-ում հաղթելու համար, Դիալոն արդեն սկսել է բանակցությունները մյուս մայրցամաքների ներկայացուցիչների հետ։ Նա հայտնել է, որ կապ է հաստատել Ճապոնիայի ֆուտբոլի ասոցիացիայի պատվավոր նախագահ Կոզո Տաշիմայի հետ և դրական ազդակներ է ստացել այլ տարածաշրջաններից. «ՈւԵՖԱ-ի միաձայն աջակցությունն ինձ տալիս է ձայների շատ ամուր բազա։ Այժմ իմ և թիմիս խնդիրն է համոզել մյուս մայրցամաքների գործընկերներին։ Արդեն իսկ լուրջ աջակցության ազդակներ ունեմ եվրոպական սահմաններից դուրս գտնվող մի շարք երկրներից, որոնց մասին կխոսենք առաջիկայում։ Ես այս պայքարի մեջ եմ մտնում ոչ թե պարզապես այլընտրանքային տեսակետ հնչեցնելու, այլ հաղթելու համար»,- շեշտել է նա։

ՖԻՖԱ-ի նախագահի ընտրությունները կանցկացվեն 2027 թվականի մարտի 18-ին՝ Մարոկկոյի մայրաքաղաք Ռաբաթում։ Կառույցը 2016 թվականից ղեկավարող Ջանի Ինֆանտինոն, որը վայելում է մի շարք մայրցամաքային կոնֆեդերացիաների աջակցությունը, շարունակում է համարվել ֆավորիտ, սակայն Դիալոն մտադիր է իր շուրջը համախմբել բարեփոխումներ ու թափանցիկ կառավարում պահանջող բոլոր ֆեդերացիաներին։