Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումները Թրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատը Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակում ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի ԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico 1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ Վարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ) ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունը Մոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստին Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո

Քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՊաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր նամականիշԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնա
Թոփ-լուրեր

Ռոբերտ Քոչարյանի բանաձեւերը

Տնտեսական վերլուծաբանների հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիպուկ գնահատականներ տվեց տնտեսության առկա իրավիճակին, նշեց, թե ինչպես պետք է դուրս գալ այս իրավիճակից, կիսվեց իր հարուստ փորձով, որը լեցուն էր զարգացմանը միտված բանաձեւերով:

Վարկերով բիզնեսին չես օգնի

«Փրկել բառն եմ օգտագործում, որովհետեւ մի ամբողջ ոլորտ ոչնչացման եզրին է կանգնած: Խոսքը պետք է լինի ոչ թե արտոնյալ վարկերի մասին, այլմի շարք միջոցառումների մասին: Առաջին հերթին հարկային արտոնություններ, օրինակ մեկ տարի չհարկել ոլորտը որեւէ հարկատեսակով եւ այլն: Պետք է համալիր միջոցառումներով առաջ գնալ: Երբ բիզնեսն ամբողջությամբ կանգնած է, դու արտոնյալ վարկ տալով խնդիր չես լուծում, միայն վարկային բեռն ես ավելացնում այդ բիզնեսի վրա»,- հանդիպման ժամանակ շեշտել է Ռոբերտ Քոչարյանը:
Սա այն բանաձեւն է, որին պետք է տիրապետի ցանկացած իշխանություն: Ցավոք, այսօր կանգնած ենք այնպիսի իրավիճակում, երբ կառավարող ուժը ոչ թե նպաստում է բիզնեսի զարգացմանը, այս ծանր իրավիճակում գոնե առկա ներուժի պահպանմանը, այլ իր գործողությւոններով իրավիճակն ավելի է վատթարացնում, նորանոր վարկերով բիզնեսին դնում ավելի ծանր վիճակում:

Իսկապես, սովորական վարկը ներկայացնել որպես արտոնյալ վարկ հերթական աչքակապությունն է, հերթական ամպագոռգոռ հայտարարությունը:
«Քայքայված բիզնեսը հնարավոր չի լինելու 1-2 ամսում վերականգնել, տարիներ են պահանջվելու: Սա պարզ ճշմարտություն է, որը իմ կարծիքով չեն հասկանում: Գիտե՞ք ինչու չեն հասկանում, որովհետեւ այնտեղ ոչ մեկը իր կյանքում հինգ աշխատատեղ չի ստեղծել»,- ընդգծել է Ռոբերտ Քոչարյանը:

Եւ իրականությունը, անցած 2-2.5 տարում կառավարող ուժի արած գործողությունները, չարած քայլերը վկայում են հենց այս մասին: Մերժել ցանկացած առողջ առաջարկ, չքննարկել ոչ մի այլընտրանքային լուծում. Սա այս կառավարության կարգախոսն է, որի դառը պտուղները ճաշակում են ՀՀ քաղաքացիները:

Համավարակը եւ տնտեսությունը

Այն, որ կառավարությունը, կառավարող ուժը տապալել է համավարակի դեմ պայքարը, միաժամանակ ավերելով տնտեսությունը, ծանր հարված հասցնելով գործատուներին եւ շատ ոլորտներում աշխատող շարքային ՀՀ քաղաքացիներին արդեն գիտեն շատերը: Եւ միայն համեմատությունը հարեւան Վրաստանի հետ շատ հարցերի պատասխան է տալիս:

Այն միջոցառումները, որ արվում է համավարակից տուժածներին աջակցելու համար, ակնհայտորեն թերի են եւ բավարար չեն: «Դուք լավություն չեք անում, դուք ձեր պարտքն եք կատարում որպես կառավարություն: Եթե այս պայմաններում դուք նույնիսկ այդ քայլերը չանեք, ապա ինչո՞վ պետք է զբաղված լինեք ընդհանրապես: Պետք է պարզապես հիշել, թե ինչի համար է կառավարությունը եւ իշխանությունը: Իրենց գրպանից չի այդ ամենը, իրենք պետք է ճիշտ կառավարեն, ճիշտ եկամուտներ ստանան, տնտեսությունը զարգանա, դժվար պահերին պետք է այո, մարդկանց կողքին, բիզնեսների կողքին կանգնել»,- ընդգծել է ՀՀ երկրորդ նախագահը: Ցավոք, այս բանաձեւին եւս կառավարող ուժը չի տիրապետում, եւ իրոք, հաճախ ենք համոզվում, որ իրենց թվում է, թե վճարված աշխատավարձը կամ կենսաթոշակը, տրված վարկերը, արած ասֆալտապատումը ոչ թե պարտականություն է, այլ լավություն, որը կարող էին եւ չանել: Հենց սա է պատճառներից մեկը, որ Հայաստանի տնտեսությունը հայտնվել է աղետալի վիճակում:

Բնապահպանությունը եւ հանքարդյունաբերությունը

Ռոբերտ Քոչարյանի եւ տնտեսական վերլուծաբանների հանդիպմանը իշխանությունների նյարդային արձագանքը եւս մեկ անգամ վկայում է, որ նրանք ոչինչ չունեն հակադրելու նրա ասածներին, բերած փաստերին, տված գնահատականներին:

«Այն, ինչ կատարվում է Ամուլսարի հետ, ոչ միայն հանքարդյունաբերության հարց է, այլև պետական կառավարման ձախողման»,- ասել է Քոչարյանը եւ նրա հետ չհամաձայնվելը շատ դժվար է:

Այո, հենց պետական կառավարման ձախողումն է հանգեցրել նրան, որ այսօր Ամուլսարի շուրջ կրքերն այնքան են թեժացել, որ ամեն վայրկյան կարող են արյունալի բախումներ լինել:

«Հասկանում եմ այդ մարդկանց, բնապահպանների էմոցիոնալ վիճակը, բայց սա ուղղակի արձանագրում է, որ այս երկրում պետություն գոյություն չունի», - նշել է Ռոբերտ Քոչարյանը: Իսկապես, այն ինչ պետք է աներ, անի պետությունը, անում են ակտիվիստները:

«Ես ենթադրում եմ, որ կան ռիսկեր, բայց որոշումը պետք է կայացնի պետությունը: Պարգեւավճար, աշխատավարձ ստանում եք որոշում կայացնելու համար, որոշում կայացրեք: Միաժամանակ, չի լինելու որոշում, որը բոլորին կբավականեցնի», - ասել Ռոբերտ Քոչարյանը, որը մի շատ պարզ լուծում է առաջարկում:

ՀՀ երկրորդ նախագահի խոսքով՝ Ջերմուկից քիչ հեռավորությամբ բաց հանքի շահագործումը, որը ենթադրում է պայթեցումներ, անթուլատրելի է, անթույլատրելի է նաեւ հարստացուցիչ ֆաբրիկայի գործունեությունը: Որպես լուծում՝ Քոչարյանն անգամ առաջարկ է արել․

«Կարելի է առաջարկել հանքի փակ շահագործում եւ հարստացուցիչ ֆաբրիկայի հեռացում: Համոզված եմ՝ ոսկու այս գների պարագայում կհամաձայնեն: Չհամաձայնեն՝ այլ ընկերություն կհամաձայնի: Բայց չեն առաջարկում, հաշվարկ չեն անում»:

Ինչպես կառավարել պետությունը

Վերլուծաբանների հետ զրույցում Ռոբերտ Քոչարյանը պատմում թր, թե ինչ ջանքերի արդյունքում են Հայաստանում ներդրումներ արվել, եւ կարեւորը՝ ինչու համար: Նա սվորոցնում էր, թե ինչպես է պետք ղեկավարել երկիրը, զարգացնել եւ առողջացնել պետությունը: Դրա համար նախ եւ առաջ բանակցություններ վարելու, խնդիրները հասկանալու եւ առաջնայինը երկրորդայինից տարբերելու շնորհք է պետք, տաղանդ է պետք:

Ռոբերտ Քոչարյանն իր կառավարման տարիներին, ինչպես նաեւ այս քննարկումներում ապացուցում է, որ ունի տնտեսությունը հասկանալու, պետությունը հմտորեն կառավարելու տղանդ: Նա օժտված է այն գծերով, որը, ցավոք, բացակայում է այսօրվա կառավարիչների մոտ:

Քոչարյանն ունի երկրի զարգացման բանաձեւեր: Նա կարող է այդ բանաձեւերով երկիրը հանել այս վիճակից, ավելին, անգամ նա հուշում է գործող իշխանություններին, բայց, նրանց մակարդակը, տեսակը թույլ չի տալիս օգտվել ոչ նրա, ոչ մյուսների խորհուրդներից եւ հուշումներից:

Ի վերջո, կառավարող ուժի ներկայացուցիչները նույնիսկ ցանկության դեպքում չեն կարող անել այն, ինչ առաջարկում է Քոչարյանը, քանի որ նրանք բանակցել չգիտեն: Այս ընթացքում նրանք միայն հարաբերություններ են փչացրել, չստեղծելով այլընտրանքային կապեր: Իսկ առանց բանակցելու արվեստի ոչինչ հնարավոր չէ անել:

Վարդան Մխիթարյան

Top-News.am