Մեր իշխանությունը շարունակում է քաղաքական հաշվեհարդարի խայտառակ գործընթացը
Գիտե՞ք ինչով է զբաղվում պետական խնդիրներով մտահոգված նորմալ և պատասխանատու իշխանությունը, երբ երկրի սահմաններում աննախադեպ ռազմական լարվածություն է, պետությանը օր և գիշեր սպառնում են պատերազմով և այս ամենը կորոնովիրուսի համաճարակի տարածման պայմաններում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ԲՀԿ պատգամավոր Արման Աբովյանը։ Նա մասնավորապես գրել է․
«Գումարած տնտեսական աննախադեպ ճգնաժամ,որի արդյունքում հարյուր հազարավոր մարդիկ զրկվում են հաց վաստակելու հնարավորությունից։
Պատասխանատու իշխանությունը, ադեկվատ արձագանքում է և մի կողմ դրած ներքաղաքական տրնգի պարելը, զբաղվում է պետության գոյությանը սպառնացող խնդիրների հրատապ լուծումներով։
Իսկ ինչո՞վ է զբաղված մեր իշխանությունը...
Մեր իշխանությունը մի կողմ դնելով պետության առջև ծառացած վտանգները, շարունակում է քաղաքական հաշվեհարդարի խայտառակ գործընթացը։
Ասեմ ավելին, այս լարված օրերին, ոչ մի վայրկյան չեն դադարել Բարգավաճ Հայսատան կուսակցության անդամների և համակիրների հարցաքնությունները, որոնցից ամեն կերպ փորձում են կորզել ցուցմունքներ Գագիկ Ծառուկյանի և ԲՀԿ ի դեմ։
Կրկնեմ, սա այն պայմաններում, երբ երկիրը կանգնած է լրջագույն վտանգների առջև։
Եվ ահա, իշխանությունները առաջնորդվելով այդ տրամաբանությամբ, որոշեցին ինչ որ նոր հնարք կիրառել։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը երկար բարակ մտածեց և որոշեց, որ ՍԵՓԱԿԱՆԱՏԵՐ Գագիկ Ծառուկյանը, իր ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ հանդեպ կատարելով օրենքով նախատեսված գործողություններ,ՀՆԱՐԱՎՈՐ է ինչ որ խախտում է արել։
Այո՛, դուք չսխալվեցիք հարգելիներս, խոսքը ՕՐԵՆՔՈՎ նախատեսված գործողություների մասին է ։
Ահա պաշտոնական հաղարդագրության մի հատված
«Հանձնաժողովի տարածած հաղորդագրության մեջ ասվում է. «Վարույթ հարուցելու համար առիթ է հանդիսացել 2020 թվականի հունիսի 23-ի «Մուլտի Գրուպ» կոնցեռն ՍՊ ընկերության ընդհանուր ժողովի արձանագրությունը, որը ստորագրվել է Գագիկ Կոլյայի Ծառուկյանի կողմից, որով որոշվել է դադարեցնել ընկերության տնօրեն Սեդրակ Առուստամյանի լիազորությունները եւ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար նշանակել Արայիկ Կեսոյանին (որպես պատճառ՝ նշված է Սեդրակ Առուստամյանի կողմից իր պարտականությունների կատարման ժամանակավոր անհնարինությունը)»։
Կարծես թե հասկանալի և ՕՐԻՆԱԿԱՆ քայլ է, երբ սեփականատերը լիազորում է իր սեփականության կառավարչի փոփոխություն։
Բայց արի ու տես, որ անտեսելով սույն գործընթացի ՕՐԻՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ակնհայտ փաստը ինչ որ անհասկանալի գործընթաց է սկսվել ։
Ողբամ ձեզ իշխանություն, որ նույնիսկ այս պայմաններում ձեր նեղ շահերը դասում եք պետական շահերից վեր։
Համոզված եմ, որ եթե իշխանությունները նույն եռանդով լծվեին երկրի առջև կենսական խնդիրները լուծելու գործընթացներին, այլ ոչ թե քաղաքական հաշվեհարդար իրականացնեին, երկրում կլիներ որակային առումով լրիվ այլ իրավիճակ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում