Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico 1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ Վարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ) ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունը Մոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստին Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարին Առցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ) Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին

ԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՊաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր նամականիշԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՆոր փոխնախարար. Տիգրան Սիմոնյանը համակարգելու է սպորտի ոլորտը
Հայաստան

Մի քիչ շուտ չհանհանգստացան՞ք...հը՞ն

Մի քիչ շուտ չհանգստացա՞նք, հը՞ն։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչեւ հայկական քաղաքական դաշտը կամաց- կամաց վերադառնում է ներքաղաքական օրակարգ` իր կռիվ-դավիով, իրար միս ուտելով եւ հակառակ կարծիքներ չլսելու մոլուցքով, տարածաշրջանում, իսկ ավելի հստակ թուրք-ադրբեջանական ուղղությամբ զարգանում են շատ լուրջ իրադարձություններ, որոնք, ըստ իս, կրում են նոր ռազմական սադրանքների իրականացման համար դիվանագիտական եւ ռազմական լուրջ նախապատրաստական աշխատանքներ։

Վերջին շաբաթվա ընթացքում թուրքերի եւ ադրբեջանցիների ռազմական գերատեսչությունների միջեւ տեղի են ունենում գերհագեցած բանակցություններ, օրինակ` Նախիջեւանում տեղակայված ադրբեջանական զորքերի բարձրաստիճան հրամանատարական անձնակազմի ներկայացուցիչները շտապ գործուղվել են Թուրքիա` բանակցությունների:

Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը հայտարարում է, որ պատրաստ են շտապ ռազմական սպառազինությամբ օգնել Ադրբեջանին։ Դրան զուգահեռ համարյա չկա ոչ մի թուրք բարձրաստիճան պաշտոնյա, որը չընդգծի, որ թուրքերը պատրաստ են շտապ աջակցել ադրբեջանցի իրենց «եղբայրներին»։

Արդեն մամուլում պտտվում են տեղեկություններ, որ թուրքերը հրատապ հարվածային ԱԹՍ-ներ են մատակարարում ադրբեջանցիներին եւ Սիրիայում գործող նեոթուրքական գրոհայիններին հավաքագրում են ադրբեջանցիների կողմից կռվելու համար։

Զուգահեռ ադրբեջանական կողմը սկսել է շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքներ իրականացնել նաեւ դիվանագիտական ճակատում, օրինակ` Ալիեւի աշխատակազմի արտաքին հարաբերությունների բաժնի ղեկավար Հիքմետ Հաջիեւը հայտարարում է, որ իրենք չափազանց դժգոհ են Մինսկի խմբի ԵԱՀԿ համանախագահներից եւ պահանջում են ընդլայնված Մինսկի խմբի անդամների ժողով (իսկ չմոռանանք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում որպես անդամ նաեւ Թուրքիան է ներկայացված), փաստացի ապալեգիտիմացնելով արցախյան հիմնախնդրի շուրջ ձեւավորված բանակցային համակարգը։

Զուգահեռ շատ ակտիվ փորձում են պրեսինգի ենթարկել վրացիներին` փաստացի շինծու մեղադրանքներով փորձելով կաշկանդել վերջիններին` քաղաքական մանեւրելուց ակնկալող սրացումների ընթացքում։

Մի խոսքով, ադրբեջանցիները շատ լուրջ նախապատրաստվում են ռեւանշի Տավուշում կրած խայտառակության դիմաց։

Իհարկե, թե՛ «ծիրանային պատերազմը», թե՛ մնացած ազերիների կողմից հրահրած տեղեկատվական դիվերսիաները հետապնդում են շատ պարզ նպատակ` նախապատրաստվել հերթական լարվածությանը։

Սա շատ պարզ եւ ակնհայտ փաստ է, այդ իսկ պատճառով պետք է դուրս գալ ներքին գզվրտոցից եւ ոչ պակաս ակտիվ պատրաստվել։ Ընդ որում` բոլոր ուղղություներով. սկսած ռազմական ուղղությունից եւ վերջացրած` դիվանագիտական ճակատով։

Ժողովո՛ւրդ ջան,ախր շատ շուտ թուլացանք, է՛...շատ շուտ:

ՀԳ. Հուլիսի 21 ժամը 22:30-ին «Անվախ» դիրքի ուղղությամբ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումը ձեռնարկել է հերթական հարձակումը: Հայկական ԶՈւ ստորաբաժանումը հետ է մղել հակառակորդի գրոհը` պատճառելով զգալի կորուստներ:

Ըստ նախնական տվյալների` հակառակորդի հատուկ նշանակայինները բացի կորուստներից ունեն նաեւ ծուղակում մնացած զինծառայողներ:
Հայկական կողմը կորուստներ չունի:
ՀՀՊՆ մամլո խոսնակ Շուշան Ստափանյան

ՀԳ 2. Իհարկե, եթե սրանք կրկին գնան սրացման, ապա կրկին կստանան մռութներին, սակայն մենք պետք է առավելագույն բարենպաստ պայմաններում գտնվենք դրանց հերթական սադրանքի ժամանակ»: