Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ Վարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ) ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունը Մոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստին Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարին Առցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ) Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը

1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՊաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր նամականիշԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՆոր փոխնախարար. Տիգրան Սիմոնյանը համակարգելու է սպորտի ոլորտըԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կարծիք

Ադրբեջանի բոլոր սպառնալիքները դատարկություն են՝ ուղղված բացառապես ներքին լսարանին. 3 պատճառ, թե ինչու Ալիեւը չի հարվածի Մեծամորի ԱԷԿ-ին. Լապշին

 

Ռուս և իսրայելցի հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինն անդրադարձել է Մեծամորի ատոմակայանի ուղղությամբ հարված հասցնելու մասին ադրբեջանական կողմի հնչեցրած սպառնալիքներին՝ նշելով, որ այդ հարցին ուշադրություն են դարձրել ոչ միայն հայկական և ադրբեջանական ԶԼՄ-ները, այլև ռուսական, եվրոպական և անգամ իսրայելական ԶԼՄ-ը:

«Եթե հարցնեք իմ կարծիքը, ապա վստահությամբ կպատասխանեմ, որ դրանք դատարկ խոսքեր են, և ադրբեջանցիները երբեք չեն գնա այդ քայլին: Ոչ այն պատճառով, որ չեն կարող: Հարվածել, իհարկե, նրանք կարող են, քանի որ հրթիռային սպառազինումը դա թույլ է տալիս: Տեխնիկապես նրանք կարող են հարվածել ոչ միայն Բաքվից, այլև Նախիջևանի կողմից, որից 70 կմ հեռավորությամբ գտնվում է Երևանը: Սակայն Ալիևը երբեք նման հրաման չի տա երեք պատճառով.

1. Բռնապետ Ալիևին պետք է ոչ թե լիամասշտաբ պատերազմ Հայաստանի հետ, այլ մի շարք սահմանային սադրանքներ, որպեսզի շեղի շարունակաբար աղքատացող ադրբեջանցիների ուշադրությունն իրական խնդիրներից: Մի երկիր, որի եկամուտների 80 տոկոսը կազմվում է նավթի վաճառքից, այսօր ողջ աշխարհում նավթի գների անկման հետևանքով հայտնվել է կոտրված տաշտակի առաջ: Ի դեպ, իշխող տոհմի ախորժակը չի պակասել: Սրան ավելացնենք Ադրբեջանում կորոնավիրուսի տարածումը վերահսկելու տապալումը, 4 ամիս շարունակվող կարանտինը և հասարակ քաղաքացիների աճող վրդովմունքը: Նկատել ե՞ք, որ բազմահազար ամբոխ հավաքելով՝ «դաս տալ հայերին» կարգախոսի ներքո, Ալիևը հանկարծ կորցրել է դեպքերի վերահսկողությունը, և ոստիկանությունը ստիպված է եղել մահակների և ջրցանների օգնությամբ ցրել մարդկանց, այլապես կատաղած և հուսահատ մարդիկ գրոհով կվերցնեին Ադրբեջանի խորհրդարանը: Եթե Ալիևը երկիրը ներքաշի լիամասշտաբ պատերազմի մեջ և պարտվի, ստիպված կլինի փախչել երկրից այն նույն անձնական ինքնաթիռով, որով 2017 թվականի փետրվարին ինձ Բաքու էր տեղափոխել՝ ձգտելով ցույց տալ իր ժողովրդին, թե որքան հզոր է, որ կարողացել է բռնել բլոգերին:


2. Մեծամորի ատոմակայանը, թեև պաշտոնապես հայկական է, գործնականում կառավարվում է ռուսական հսկաների կողմից, առաջին հերթին՝ «Ռոսատոմի»: Կայանում աշխատում են մեծ թվով ռուս ինժեներներ և տեխնիկներ: Ցանկացած հարված կայանի ուղղությամբ կհանգեցնի տասնյակ և հարյուրավոր ՌԴ քաղաքացիների մահվան, որոնք այնտեղ աշխատում են: Հիշեցնեմ, որ 102-րդ ռուսական ստորաբաժանումը, որը տեղաբաշխված է Գյումրիում, Երևանում և Մեղրիում, պատասխանատու է այդ թվում և Մեծամորի ԱԷԿ-ի անվտանգության ապահովման համար: Ռուս զինվորականներն ունեն բոլոր անհրաժեշտ միջոցները, որ թույլ չտան ադրբեջանցիներին հարվածել. С-300В զենիթահրթիռային համակարգեր, ՄիԳ-29 կործանիչներ, Մի-24Պ և Մի-8ՄՏ ուղղաթիռներ: Եթե ինչ-որ մեկը կարծում է, որ Ռուսաստանն այդեն «այն չէ», ապա ենթադրում եմ, որ ադրբեջանցիների փորձը հարվածել ատոմակայանին կհիշեցնի, որ ռուսական արջը ընդունակ է ցավոտ պատասխան հարված տալ: Բնականաբար, վերոնշյալը հասկանում են նաև Ադրբեջանի իշխանությունները: Գաղտնիք չէ, որ Ալիևը կցանկանար Ռուսաստանին ներքաշել ղարաբաղյան հակամարտության մեջ, որպեսզի Էրդողանի հետ միասին, որը դժգոհ է Գյումրիում ռուսական բազայից, մեղադրեր Պուտինին Բաքվի դեմ ագրեսիայի մեջ: Սակայն այս դեպքում Մեծամորի կայանի պաշտպանության հարցում այդ ծրագիրը չի աշխատի:

3 Եթե տեսականորեն ենթադրենք, որ Ալիևին հաջողվել է ճեղքել հայկական և ռուսական պաշտպանությունը և հարվածել Մեծամորի ԱԷԿ-ին, ապա հիշեցնեմ, որ կայանից մինչև Թուրքիայի հետ սահմանն ընդամենը 20 կմ է: Իսկ մինչև խոշոր թուրքական Իգդիր քաղաքը՝ 40 կմ: Ավելին, խիտ բնակեցված Արարատյան դաշտավայրը Թուրքիայի կողմից հարում է հայկական սահմանին: Խոսքն այն մասին է, որ եթե ողբերգություն տեղի ունենա, և ադրբեջանցիները հանգեցնեն աղետի, ինչպիսին Չեռնոբիլի դեպքում էր, ապա առաջին հերթին հարվածի տակ կհայտնվի Թուրքիայի հյուսիսարևելյան շրջանը: Միլիոնավոր թուրքեր ստիպված կլինեն թողնել իրենց տները և փախչել, ինչը սոցիալական պայթյուն կառաջացնի առանց այն էլ դժգոհությունից եռացող երկրում: Էրդողանը հաստատ դրա համար շնորհակալություն չի հայտնի Ալիևին:

Այնպես, որ ընկերներ, հանգստացեք: Ադրբեջանի բոլոր սպառնալիքները դատարկություն են՝ ուղղված բացառապես ներքին լսարանին: Բարձրագոչ հայտարարություններն ու բռունցքով թափահարելը հայերի ուղղությամբ մի գրոշ անգամ չարժեն»,- գրել է բլոգերը: