Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ Վարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ) ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունը Մոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստին Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարին Առցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ) Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասին Նոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը

1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՊաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր նամականիշԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստինՆոր փոխնախարար. Տիգրան Սիմոնյանը համակարգելու է սպորտի ոլորտըԷլմիրա Կարապետյանը՝ աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր
Կարծիք

Ադրբեջանը պետք է ստանա անկանխատեսելի հետևանքներ. Արգիշտի Կիվիրյան

Այն, որ այսքան օր է Ադրբեջանը չի մեծացնում բախման աշխարհագրությունը, չի տարածում այն այլ ուղղությունների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն ներկա պահին չի ցանկանում (պատրաստ չի) լայնածավալ պատերազմի։ Այն, որ Իլհամ Ալիևը իրեն թույլ է տալիս ծաղրել սեփական ժողովրդի անձամբ, անհատական հարթությունում պատերազմելու ցանկությունը, ինչպես նաև այդպես արհամարհական կերպով պաշտոնաթող է անում իր երկարամյա արտգործնախարարին, որը ամեն ինչից զատ նաև իր իշխանության ամենապրոֆեսիոնալ ու առանցքային դեմքերից է եղել, վկայում են, որ անկախ ներքաղաքական խմորումներից՝ Իլհամը ներկայումս լիովին վերահսկում է երկրում իրավիճակը ու այդ կապակցությամբ էլ վտանգ չի տեսնում։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը։

Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է. «Այն, որ այսքան օր է Ադրբեջանը չի մեծացնում բախման աշխարհագրությունը, չի տարածում այն այլ ուղղությունների վրա, թույլ է տալիս ենթադրել, որ Բաքուն ներկա պահին չի ցանկանում (պատրաստ չի) լայնածավալ պատերազմի։ Այն, որ Իլհամ Ալիևը իրեն թույլ է տալիս ծաղրել սեփական ժողովրդի անձամբ, անհատական հարթությունում պատերազմելու ցանկությունը, ինչպես նաև այդպես արհամարհական կերպով պաշտոնաթող է անում իր երկարամյա արտգործնախարարին, որը ամեն ինչից զատ նաև իր իշխանության ամենապրոֆեսիոնալ ու առանցքային դեմքերից է եղել, վկայում են, որ անկախ ներքաղաքական խմորումներից՝ Իլհամը ներկայումս լիովին վերահսկում է երկրում իրավիճակը ու այդ կապակցությամբ էլ վտանգ չի տեսնում։ Ուղղակի նա ներկայումս ունի սեփական ժողովրդի աչքում իր դեմքը փրկելու խնդիր, քանի որ տրամաբանող ադրբեջանցիները հասկանում են, որ այս անգամ հայ զինվորականները ցույց տվեցին ճնշող առավելություն, ինիցիատիվություն ու կարելի է ասել հաղթանակով փակում են Ապրիլյան պատերազմի՝ հայության համար ոչ հաղթական էջը։ Իլհամին ներքին սպառման համար մշտապես անհրաժեշտ են թեկուզ սահմանային լոկալ բախումներում, փոքրիկ, բայց հաղթանակներ, ինչը այս անգամ իր մոտ դեռ չի ստացվում ստանալ։ Հենց դրանով էր պայմանավորված նախորդ գիշեր հակառակորդի դիվերսիայի փորձը, որը բավականին մոտ սցենարով կարող կրկնել ապրիլյան պատերազմի սկզբնական էտապը. ուղղակի այն ժամանակ Ադրբեջանի հատուկ ստորաբաժանումների պատժիչ գործողությունը հայկական կողմի նկատմամբ ինչ-ինչ պատճառներով առաջին փուլում հաջողվեց, իսկ այս անգամ խեղդվեց հենց նախաբանում։ Իլհամը ակնհայտորեն փորձելու է կրկնել այդ նույն սցենարը մինչև, ըստ իրեն, ինչ-որ ցուցադրական արդյունք գրանցելու ու սեփական ժողովրդին մատուցելը, ինչը կանխելու համար հայկական կողմը պետք է շարունակի ավելի ագրեսիվ կերպով դիրքերի բարելավումը և հակառակորդին անհամաչափ վնաս պատճառելը։ Պետք է օգտվել հենց այդ հանգամանքից, որ Իլհամը ներկա փուլում պատրաստ չի պատերազմի ու համապատասխան նախահարձակ գործողություններով իրեն հասկացնել, որ հանուն սեփական իմիջի փրկության բախումը շարունակելու դեպքում ինքը կարող է ստանալ անկանխատեսելի հետևանքներ․․․»։