Ժողովուրդ ջան, շատ ծանր իրավիճակ է երկրում
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը գրել է․
«Ժողովուրդ ջան,առանց չափազանցնելու շատ ծանր իրավիճակ է երկրում։
Ամուլսարի շուրջ ընթանում են բավականին լուրջ բացասական գործընթացներ, հասունացել է բանկային թալանի դեմ լայնածավալ հանրային բողոք, գույքահարկի բարձրացման հետ կապված դժգոհությունը չի մարում,ամեն օր կրճատվում են աշխատատեղեր, տուրիստական և հարակից սպասարկման ոլորտները մահացել է ,մանր և միջին բիզնեսը աստիճանաբար հանգչում է, լարվում են հարաբերությունները դաշնակից պետությունների հետ,Թուրքիան օրեցօր ավելացնում է հակահայկական քայլերը իր ներքին և արտաքին քաղաքականության մեջ,Ադրբեջանն ակնհայտ պատրաստվում է հարձակման (այս թեմայի շուրջ առանձին կզրուցենք),Սահմանադրությունը այլևս ինչ-որ անհասկանալի հակաիրավական «թուղթ է» ,կորոնավիրուսի դեմ պայքարը փաստացի տապալված է ...և այլն...և այլն...և այլն։
Ես, իհարկե, հասկանում եմ ,որ արտակարգ դրությունը ուղղակի փրկություն է իշխանության համար,քանզի թույլ է տալիս շատ կտրուկ սահմանափակել մարդկանց հանրային բողոքն արտահայտելու աստիճանը,մյուս կողմից իշխանությունները չեն դադարում պոպուլիստական ,դեմագոգիկ,լկտի և ագրեսիվ իրավական և տեղեկատվական արշավը ամենախոշոր ընդդիմադիր կուսակցության հանդեպ (խոսքը բնականաբար ԲՀԿ ի մասին է) և առ հասարակ բոլորի հանդեպ, ովքեր համարձակվում են խոսել երկրում տիրող խայտառակ իրավիճակի մասին։
Հիմա հարց. իրենք գոնե հասկանո՞ւմ են, թե ինչ ծանրագույն հետևանքներ են սպասվում երկրում...թե՞ թքած ունենալով մարդկանց վրա` համառորեն գլորում են երկիրը դեպի անդունդ»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում