Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարան Ծառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարան Ավստրալիայի վարչապետը դեկտեմբերի 21-ը հայտարարել է Սիդնեյում ահաբեկչության զոհերի հիշատակի օր Հանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿ Մինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ շուրջ 10 հողակտորներում ապօրինի շինությունները. Դատախազ Դատախազը դատարան է հանձնել ԵՄ-ից 972 միլիոն դրամ հափշտակած անձի վերաբերյալ վարույթի նյութերը Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 18-ից 19-ը Արայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետ NVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանը կղեկավարի Թումոյում ԱԲ ներդրմանն վերահսկումը Մաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ բացվել է ծառայողական քննություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետ Առանց տեղումների եղանակ. ամենացուրտ եւ ամենատաք դեկտեմբերի 19-ը

Աղավնաձոր համայնքի նախկին ղեկավարը մեղադրվում է կեղծ աճուրդներ կազմակերպելու և անցկացնելու մեջ. նրա վերաբերյալ քրեական վարույթն ուղարկվել է դատարանՈւկրաինական անօդաչուները գրոհել են Օրյոլի ՋԷԿ-ը եւ «Տոլյատիազոտ» գործարանըԾառայողական պարտականությունները անբարեխիղճ կատարելու մեջ մեղադրվող քննիչի գործն ուղարկվել է դատարանԴատախազը դատարան է հանձնել 2009-2014 թվականների ընթացքում Եվրոպական միությունից 972 միլիոն դրամ հափշտակած Հ.Գ.-ի վերաբերյալ վարույթի նյութերըԱվստրալիայի վարչապետը դեկտեմբերի 21-ը հայտարարել է Սիդնեյում ահաբեկչության զոհերի հիշատակի օրԲեյուք-Քյասիկ ադրբեջանական երկաթուղային կայարանից Հայաստան է ուղարկվել վառելիք տեղափոխող գնացքՀանցավոր ծագում ունեցող 44 մլն դրամը փոխանցվել է պետական բյուջե. ՔԿՄինչև տարեվերջ նախատեսվում է ապամոնտաժել Սևանա լճի ափամերձ շուրջ 10 հողակտորներում ապօրինի շինությունները. ԴատախազԴատախազը դատարան է հանձնել ԵՄ-ից 972 միլիոն դրամ հափշտակած անձի վերաբերյալ վարույթի նյութերըՕպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 18-ից 19-ըԱրայիկ Հարությունյանը հանդիպում է ունեցել ՀՀ-ում ՄԹ դեսպան Ալեքսանդրա Քոուլի հետՍտորագրվել է Հայաստան-Հունաստան երկկողմ պաշտպանական համագործակցության 2026 թվականի ծրագիրը25 տարի անց. Ջովաննի Սերափյանը Հայաստանում էՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումըNVIDIA-ի փոխնախագահ Ռեւ Լեբարեդեանը կղեկավարի Թումոյում ԱԲ ներդրմանն վերահսկումը Որքան մարդ է եղել Մայր Աթոռի բակում՝ ժամը 17։40-ի դրությամբՆուբարաշենում թիվ 97 երթուղու ավտոբուսը հետընթաց հայտնվել է ձորում. վարորդը ստացել է մարմնական վնասվածքներՄաքսանենգ ճանապարհով բջջային հեռախոսներ Հայաստան ներկրելու վերաբերյալ բացվել է ծառայողական քննություն ԱՄՆ-ում ՀՀ դեսպանությունը կազմակերպել է կլոր սեղան քննարկում ԱՄՆ առաջատար ուղեղային կենտրոնների փորձագետների հետԹրամփը ստորագրել է ԱՄՆ պաշտպանական բյուջենՀրշեջ-փրկարարները կանխել են ավտոմեքենայի ամբողջական այրումըԱռանց տեղումների եղանակ. ամենացուրտ եւ ամենատաք դեկտեմբերի 19-ըԴեմոկրատ կոնգրեսականները հրապարակել են Էփշտեյնի գործից նոր նյութերԵՄ-ը ՌԴ ակտիվներն Ուկրաինայի ֆինանսավորմանն ուղարկելու իրավունք է վերապահում․ ֆոն դեր ԼյայենՃՏՊ Ներքին Դվին գյուղում․ կան տուժածներԿարլ Ֆլեշի «Ջութակ նվագելու արվեստը» մոնումենտալ աշխատությունը թարգմանվել է հայերենԷլեկտրաէներգիայի անջատումներ Երևանի վարչական շրջաններում և մարզերումԼոնդոնի միջազգային աճուրդից ինչ եզակի նմուշ է գնելու Հայաստանը. Արայիկ Հարությունյանը լուսանկար է հրապարակելԵՄ առաջնորդները համաձայնության են եկել Ուկրաինային հատկացնել 90 միլիարդ եվրոՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենԼուկաշենկոն խոսել է նախագահի պաշտոնից հեռանալու մասինԵՄ-ի պատրաստակամությունը՝ օգնելու Երևանին ընտրությունների հարցում, անկեղծ խոստովանություն էր․ ԼավրովՏեր Վրթանեսի սիրտը ստենտավորել ենՄայր Աթոռի տարածքից ոչ ադեկվատ և սադրիչ վարքագիծ դրսևորող 5 անձ հեռացվել է. ՆԳՆ խոսնակԻՔՄ հաղորդագրությունը դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռի տարածքում տեղի ունեցած հակընդդեմ հավաքների մասնակիցների քանակի մասինՏեր Վրթանես քահանա Բաղալյանը սրտի կաթված է ստացելՈստիկանությունը կոչ է անում միջանցք բացել (տեսանյութ)Ներսում աղոթք, դրսում աղմուկ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է ԼարսումՄարդկանց մի մասը գոռում է Վեհափառ, մի մասը՝ հեռացիր (տեսանյութ)Իրավիճակը Մայր Աթոռի բակում (տեսանյութ)Կայացել է հայ-ամերիկյան միջկառավարական աշխատանքային խմբի առաջին հանդիպումըԱբովյանի 37-ամյա բնակչուհին կեղծ թղթադրամներ էր իրացրել մի շարք բնակավայրերում. նա ձերբակալվել էԾափաթաղում 3-ամյա երեխայի սպանության դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՂարաբաղի ժողովուրդը ոչինչ չի շահի Ղարաբաղ վերադառնալուց․ Նիկոլ ՓաշինյանՁերբակալվել է Մալաթիայի Ոսկու շուկայի տնօրենը. հոդվածը հայտնի էՀոգեբուժական փորձաքննությունը հաստատել է, որ Լարիսա Դոլինան վաճառել է բնակարանը հոգեկան անառողջ վիճակումՍպանվել են Էկվադորի հավաքականի ֆուտբոլիստն ու նրա ընկերուհին Թրամփը դիմել է ազգին. 20 րոպե գովել է իրեն և քննադատել Բայդենին, բայց չի հիշատակել ոչ Ուկրաինան, ոչ ՎենեսուելանՄասնագետները որոշել են այն տարիքը, որից մարդիկ պետք է դադարեցնեն մեքենա վարելը
Կարծիք

Եթե գիտեք, որ գրանցվել է ադրբեջանցի պատվիրակ, ապա դուք պիտի խոսեք նրանից հետո. Հայկ Մամիջանյան

Երեկ տեղի է ունեցել ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի հերթական վեբինարը, որին արդեն ավանդաբար մասնակցում էր «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավար եւ Ստեփանակերտից ընտրված պատգամավոր» ներկայացող սուբյեկտը։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Վեբինարի թեման ահաբեկչության դեմ պայքարն էր եւ ադրբեջանցի պատգամավորը ներկայացրեց իրենց կողմից օգտագործվող բոլոր ապատեղեկատվական հնարքները։ Հետո ելույթ ունեցավ ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Կոնջորյանը եւ արձագանքեց բոլոր մեղադրանքներին։ Ու ես քիչ, թե շատ գոհ կլինեի վեբինարից, եթե մի քանի րոպե հետո ելույթ չունենար ադրբեջանցի երկրորդ պատգամավորը՝ շարունակելով վտանգավոր հիմարություններ ասել հակամարտության մասին։ Երկրորդ ադրբեջանցու զառանցանքը մնաց անպատասխան։

Քանի որ առաջին վեբինարին մեր երեսփոխանները «լայաղ չէին արել» մասնակցել ու միայն հանրապետականների կողմից ամոթանք ստանալուց հետո որոշեցին իրենց աշխատանքը անել՝ մի քանի ցուցում տամ։ Դե, դուք մեր էջերը շատ ավելի ուշադիր եք կարդում, քան միջազգային մամուլը։ Այս հնարքները գիտի ցանկացած մարդ, ով գոնե մեկ անգամ մասնակցել է միջազգային միջոցառման, որին եղել է ներկայացվածություն հարեւան երկրից։

1. Եթե գրանցվում է ադրբեջանցի պատգամավոր, ապա նա հաստատ խոսելու է հակամարտությունից ու ներկայացնի իրենց ապատեղեկատվությունը։ Ու կապ չունի միջոցառման թեման՝ նույնիսկ եթե խոսքը գնա կենդանիների պաշտպանությունից, ապա նրանք կասեն, թե Արցախում ձի են քշում, որը իրենց ֆաունայի խորհրդանիշն է՝ հետեւաբար դրանով հայերը հերթական անգամ ընդգծում են իրենց առավելությունը։

2. Եթե գիտեք, որ գրանցվել է ադրբեջանցի պատվիրակ, ապա դուք պիտի խոսեք նրանից հետո։ ՊԱՐՏԱԴԻՐ։ Ու՞ր էին մնացած ձրիպարգեւավճարակերները։ Ամբոջ ԱԺ-ում մի պատգամավոր ժամանակ գտավ, որ միանա այս վեբինարին։ Ու չասեք, թե գրանցվելու տարբերակ չկար՝ մոդերատորը մի քանի անգամ նշեց ելույթի համար գրանցվելու կարգը։

3. Միեւնույն ժամանակ մի դարձեք one issue politician` մեկ թեմայի քաղաքական գործիչ։ Եվրոպացիները այդպես են որակում այն պատգամավորներին, որոնք խոսում են միայն իրենց երկրի խնդիրներից։ Ակտիվ մասնակցեք նաեւ համաշխարհային քաղաքական օրակարգի մնացած հարցերի քննարկմանը՝ հակառակ դեպքում շատ արագ կդառնաք կանխատեսելի եւ անհետաքրքիր։

Քանի որ ձեր երեւակայությունը հերիքում է միայն ներքաղաքական հակասահմանադրական օրակարգ գեներացնելու վրա՝ մի խորհուրդ էլ տամ. պարզապես հետեւեք Թուրալ Գանջալիեւին եւ ուր գնա, որտեղ խոսի, ինչին մասնակցի՝ ներկա եղեք ու հակադարձեք։

Հուսամ կռահել եք, որ այդ տղան հարեւան երկրի ԱԳՆ-ի ու КГБ-ի «լաբորատոր փորձերի» արդյունքում ստացված պրոյեկտ է։Եթե տեղյակ չեք՝ ասեմ, որ ինքը ոչ միայն ԵԱՀԿ ԽՎ, այլ նաեւ ԵԽԽՎ ու Եվրոնեսթի ադրբեջանական պատվիրակությունների անդամ է ու ադրբեջանցիք իրեն «խցկելու են» բոլոր հավանական եւ անհավանական միջազգային հարթակների պատվիրակությունների մեջ։ Հավաքեք պառլամենտական դիվանագիտության պատասխանատուներին՝ տարբեր պատվիրակությունների ղեկավարներին ու ԱԳՆ-ի հետ համատեղ ռազմավարություն մշակեք սրա դեմը առնելու համար։ Ինքը արդեն իսկ մեզ բոլորիս մեծ վնաս է հասցնում։

Կարդացի՞ք, դե հիմա կարող եք վերադառնալ ձեր սիրելի գործերին՝ սահմանադրական կարգ տապալելուն, մեր դեմ ֆեյք քշելուն, ձեր սեղանին դրված Փաշինյանի բրոնզե արձանը շոյելուն եւ այլն։