Սա արդեն աբսուրդ չի,սա ձեռառնելիք է
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Չէ՛, ես ուղղակի հրաժարվում եմ հասկանալ կառավարության քայլերի տրամաբանությունը,ավելի ճիշտ տրամաբանության իսպառ բացակայությունը:
Սա արդեն աբսուրդ չի,սա ձեռառնելիք է մի ողջ ժողովրդի։
Կորոնավիրուսը շարունակում է երկրում կատաղի մոլեգնել,իսկ իշխանությունը զբաղված է անկապ,անիմաստ և զավեշտալի փիարով։Մի կողմից կրկին վարչապետը մեղադրում է ժողովրդին ,որ դիմակ չեն կրում եւ երկրի խնդիրները հենց մարդկանց երեսից են առաջանում,առողջապահության նախարարն, իր գործը թողած, սովորեցնում է մարդկանց` ինչպես ձեռքերը լվանալ,իսկ մնացած իշխանական թևը լծված է գույքահարկի խայտառակ օրենքի արդարացման գործընթացին, և, իհարկե, պետական ամբողջ համակարգը մի մարդու պես փորձում է ահաբեկել և վախեցնել ընդդիմադիրներին և առհասարակ բոլոր նրանց, ովքեր հրաժարվում են ոտնկայս ծափահարել իշխանության աբսուրդին։
Վարկային տոկոսները խեղդում են մարդկանց,համատարած գործազրկությունը համավարակից ոչ պակաս մարդկանց կանգնեցնում է գոյատևելու խնդրի առջև,փոքր և միջին բիզնեսը չգիտի արդեն թե ո՞ր ծակը մտնի ,որ փրկվի հարկերից և վարկերից,արտագնա աշխատանքով զբաղվողները համալրել են գործազուրկների բանակը...էլ ո՞ր մեկը ասեմ։
Այս ամենի մեջ է՞լ է ժողովուրդը մեղավոր...դուք հասկանո՞ւմ եք` ուր ենք հասել արդեն»


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին