Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի ԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico 1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ Վարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ) ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունը Մոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ Ջոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստին Իսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետո Բաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ) Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարին Առցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)

ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՊաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր նամականիշԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել էԶելենսկին ակնկալում է մոտ ժամանակներս եռակողմ հանդիպումների վերսկսումըՊատրաստվում ենք իրականացնել TRIPP նախագիծը, որը տարածաշրջանային ենթակառուցվածքն ու կապակցվածությունը կբացի. վարչապետՔանի դեռ Ատլետիկն ուզում է, որ ես մնամ այստեղ, ես ոչ մի տեղ չեմ գնաԺողովրդավարությունը մեզ համար ռազմավարություն է, և այդ ռազմավարությունն անխուսափելիորեն մեզ բերում է դեպի ԵՄ. ՓաշինյանԹափոնների կառավարման ոլորտը ՀՀ կառավարության առաջնահերթ ոլորտներից էՓոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է ԵՏՀ խորհրդի հերթական նիստին
Կարծիք

«Վիծիկ դանա» կամ պաչիկներ հեռավոր Բհուբանեշվարից. Նաիրա Զոհրաբյան

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

««Վիծիկ դանա» կամ պաչիկներ հեռավոր Բհուբանեշվարից

Անկեղծ մի բան խոստովանեմ։ Տեւական ժամանակ է չէի հասկանում թե ինչու, ասենք, իմ ֆեյսբուքյան գրառումները այս կամ այն օրենսդրական նախաձեռնության մասին, կորոնավիրուսի դեմ իշխանությունների տապալած պայքարի մասին, Հայաստանի կրթական համակարգի մասին, նարդու ֆեդերացիայի եւ Հայաստան ներկրվող կոսմետիկայի որակի մասին էդպես ահավոր ջղայնացնում էին Hiya Cosh-ին հեռավոր Բանգալորից, Jahid Hasan-ին նույնքան հեռավոր Վիջայավադայից, Munsi Ryaj-ին Ահմադաբադից, Dibar Uddin-ին Նագապուրից, ինչպես նաեւ՝ Բանգլադեշի, Սոմալիի եւ Աֆրիկյան ու Ասիական մայրցամաքի մեր մյուս գլոբալիստ համամոլորակցիներին, ովքեր իմ յուրաքանչյուր գրառման տակ ջղայն սմայլիկ էին դնում։

Մտածում էի՝ երեւի խորը կոսմոպոլիտ ու գլոբալիստ են, այսպես ասած՝ աշխարհի քաղաքացի եւ շատ են ուզում, որ Հայաստանում «Գնումների մասին» օրենքում սողանցքներ չլինեն։ Բայց, երեկ ես իմ արդեն անչափ հարազատ դարձած Hiya Dibar-ին ու մյուսներին տեսա Միքայել Մինասյանի լայվի տակ ու հասկացա, որ ես մենակ չեմ, մենակ չեմ, մենակ չեմ։

Հիմա, ասածս ի՞նչ է։ Մի թեթեւ Լորիսություն անեմ ու դիմեմ ՀՀ կառավարությանը։ Պարոն կառավարություն, էս ՊՈԱԿ-ը լրիվ իրան տվել անցել ա, լավ չեն աշխատում, հեչ լավ չեն աշխատում։ Կարա՞ն չէ, օրինակ, հայկական բոլոր ավանդական ադաթներով, տեղը-տեղին ֆեյքեր բացեն, ինչպես արել են մշտապես, վերցնեն ոչ թե հնդիկ ու բանգլադեշցի մեր համամոլորակցիների պրոֆիլները, այլ գողանան վրացիների, հույների, իսպանացիների, իտալաիցների պրոֆլիները, սեփականաշնորհեն նրանց ընտանեկան վիդեոները, բանակի քեֆի, կնունքի, հարսանիքի, հորքուրի պանիխիդայի նկարները, որ շարքային հայ ֆեյսբուքիստը տեսնի ու ասի՝ «դե իրական մարդիկ են է՞լի, ֆեյքեր չեն, տեսեք, դաժե սպորտզալից վիդեո են քցել»։ Կարա՞ն չէ էդ հսկայական գումարների դիմաց, որ ստանում են մեր՝ հարկատուներիս հաշվին, մի քիչ ավելի սրտացավ վերաբերվեն իրենց վստահված բարձր ու վեհ առաքելությանը։ Ի վերջո, մեր համամոլորակից Dibar-ը հո պարտավո՞ր չի ամեն օր մտնի հայաստանյան ընդդիմադիր գործիչների ֆեյսբուքյան էջեր ու առավոտից սթրեսի ենթարկվի։ Իրենց երկրներում էլ չէ՞ հազար ու մի պրոբլեմ կա։ Հնդկաստանի Քաշմիր քաղաքում ընդամենը վերջերս ձերբակալեցին Պակիստանի երեք քաղաքացու՝ մեղադրելով շպիոնաժի մեջ, իսկ Բանգլադեշում ընդհանրապես չեն դադարում վերջին կոռուպցիոն սկանդալների հետ կապված բացահայտումները։ Հիմա մեր սիրելի Dibar-ն ու Munsi-ը հո հազար կտոր չե՞ն լինելու։

Ուստիեւ՝ առաջարկում եմ ֆեյքաբուծարանի պրեմյաները կտրել եւ արժանահավատ ֆեյքերի արտադրության բաց մրցույթ հայտարարել՝ բնականաբար, ՀՀ «Գնումների մասին» օրենքի տառին ու բառին համապատասխան։

Դիմակ կրեք ու առողջ եղեք։

Հ. Գ. Եվ հիմա, հնդկերենով դիմում եմ մեր հնդիկ եղբայրներին. «भाईचारे का भारतीय लोगों की गरिमा अपमान जो लोग, आप हर दिन मेरे रिकॉर्ड में क्या मिलेगा?»»: