Հիշո՞ւմ եք սրանք իշխանության եկան «ժողովուրդը հարկ քերելու ու տուգանքի մատերիալ չի» տրաֆարատներով. պողոսներն էլ ոգևորված կեպկեքը դրեցին ու վազեցին փողոց
Վահրամ Պետրոսյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
«Հիշո՞ւմ եք սրանք իշխանության եկան «ժողովուրդը հարկ քերելու ու տուգանքի մատերիալ չի» տրաֆարատներով: Պողոսներն էլ ոգևորված կեպկեքը դրեցին ու վազեցին փողոց:
Հիմա ինչ ա պարզվում, եթե դու մարդ ես, որը քո խնայողություններով, վարկով 10մլն. ավոտ ես առել, պիտի դա խազ մուծվես, քանի որ, Վարդենիսի բազմաբնակարան շենքի մուտքը անբարեկարգ է:
Այսինքն, սրանք քանի որ չեն կարողանում պետական բյուջեն արդյունավոտ կառավարեն, բյուջեն սարքել են պրեմիաներ լափելու միջոց, որոշել են, որ մեղավորը քաղաքացին ա, որը լավ ավտո ունի: Մեղավորը առավոտից մինչև գիշեր պախատ անող մարդն ա, որը սաղ հարկերը բարեխղճորեն տալուց զատ, մի հատ էլ պիտի մտածի Սիսիանի հիվանդանոցի մասին:
Ու էդ ընթացքում Բացիլ Թորոսյանի գլխավորած առողջապահության նախարարությունը 100-ավոր միլիոններ ա մսխում հակածխախոտային մառազմի տեղեկատվական իրազեկման ու շատ այլ հիմարություններ վրա: Բա տարեք Սիսիանի հիվանդանոցը նորոգեք:
Թե բա «գիտեք, պետության բյուջեն սահմանափակ է»: Էդ ե՞րբ հասկացաք, որ սահմանափակ է: Բա միլիարդների պրեմիաներ լափելուց խի՞ չեք հիշում, որ սահմանափակ է: Բա ձեր աշխատավարձերը կրկնապատկելուց խի՞ չեք հիշում, որ բյուջեն սահմանափակ է:
«Հեղափոխական» Շարիկովներ, գոնե հասկանո՞ւմ եք, որ էս հարկային տեռորի պատճառով բարեկեցիկ ապրելու հնարավորություն ունեցող մարդ չի մնա էս երկրում, կգնան նույն հարկը ուրիշ երկրում կտան, բայց գոնե կիմանան, որ մեջքներին պետություն կա:
Հ.Գ. բարոյախրատական դասեր տալու տեղը Կարապետյան Վարոն լավ կաներ Երևանի կենտրոնից վերադառնար Գեղարքունիքի մարզ, իսկ Սևանի ափին գտնվող իրա օբյեկտների եկամուտից հոգար մարզի գոնե մի մանկապարտեզի կամ մի շենքի մուտքի նորոգման ծախսը:
Չ՞է որ Սևանը բոլորինս ա, բայց դրա ափերը զավթված են շատ կոնկրետ մարդկանց կողմից: Ու արդարությունը վերականգնելու համար էդ օբյեկտներին պետքա 10 անգամ ավել հարկել՝ մեր ժողովրդի բնական հարստությունը մասնավորեցնելու և դրանից ստացվող եկամուտը ժողովրդի հետ չկիսելու համար»:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում