Էդմոն Մարուքյանի մանիպուլացիան և ճակատագիրը
Արթուր Թովմասյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.
Պետությունը, քաղաքացիները դեռևս ուժ կգտնեն հաղթահարել քայլառաստների և +1-ի կողմից դիտավորությամբ ստեղծված այս մղձավանջը, բայց «լուսավորյալները» այդ հնարավորությունն այլևս չունեն: Նրանց մահկանացուն երեկ կնքվեց այն բանից հետո, երբ Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ «Լուսավոր Հայաստանն» այս պահին չի միանա Սահմանադրական դատարան դիմելու ընդդիմադիր մյուս՝ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության նախաձեռնությանը, կդիմեն երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով քննության ավարտից հետո։ Մինչդեռ, այս պահին դիմելով կկասեցվեր, իրենց խոսքերով բազմաթիվ ընթացակարգային խախտումներով ընդունված հակասահմանադրական օրենքների գործունեությունը:
Էդմոն Մարուքյանին թվոււմ է թե այդ պետականաքանդ քայլով իրեն ապահովագրեց կեղծ փաստաթղթեր ներկայացնելու միջոցով 2012 թվականին պատգամավոր ընտրվելու գործընթացից, որի մասին բարձարաձայնում էր Վիկտոր Դալլաքյանը: Վերջինս նշել է նաև, որ «Նա չի հետևել այն օրենքին, որի համաձայն, պատգաամավորության թեկնածուն պետք է 5 տարի անընդմեջ ապրի Հայաստանում, քանի որ Մարուքյանը մեկ տարի և 17 օր գտնվել է ԱՄՆ-ում (2009 թվականի հունիսի 13-ից մինչև 2010 թվականի մարտի 30-ը)», 2010 թվականին ավարտել է Մինեսոտայի համալսարանի իրավաբանական դպրոցը` ստանալով մարդու իրավունքների և միջազգային իրավունքի մագիստրոսի աստիճան։
Փաստորեն Էդմոն Մարուքյանն ընտրեց «կառափնարան» տանող ճանապարհը և թող անակնկալի չգա, որ մի օր դատախազը մտնի Ազգային ժողով և պահանջի պատգամավորական անձեռնմխելիությունից զրկել այլևս չկլասիկ պատգամավոր Էդմոն Մարուքյանին, միջնորդագրում նշելով հիշատակված իրադարձությունները:
Հ.Գ. Դեռ ուշ չէ...:


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո