Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով Պարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարար Հավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNN Քաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումները Թրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատը Կրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակում ՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինի ԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico 1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդ Վարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ) ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունը Մոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է Բելգրադ

Առաջիկա օրերին սպասվում են անձրև, ամպրոպ․ ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանովՊարոն Կարապետյանը պիտի մեկնաբանի, թե ինչու մինչև այս պահը այլ երկրների քաղաքացիությունից հրաժարում տեղի չի ունեցել. ՆԳ նախարարՀավանաբար Փիթ Հեգսեթը կկրի ընտրություններում հանրապետականների կրած պարտության պատասխանատվությունը. CNNՔաղաքացիները կկարողանան տեսնել իրենց տվյալների վերաբերյալ պետական ռեգիստրում կատարված որոնումներըԹրամփը խոստանում է վետո. դեմոկրատները վերահսկողության տակ են վերցնում նաեւ Ներկայացուցիչների պալատըԿրիշտիանու Ռոնալդու կրտսերն ընդգրկվել է 23 ֆուտբոլիստներից կազմված հայտացուցակումՀՖՖ գործկոմի անդամի թեկնածուի համար հայերենի իմացությունն ու վերջին 1 տարում ՀՀ-ում բնակությունն այլևս պարտադիր չեն լինիԵՄ-ն Ուկրաինայի անդամակցության ավելի զգուշավոր ճանապարհային քարտեզ է մշակում․ Politico1207 ֆիլմ՝ սահմանելով Գինեսի համաշխարհային ռեկորդՎարչապետը ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026-ի շրջանակում պատասխանել է Euronews-ի հարցերին (տեսանյութ)ՆԳՆ-ն ուժեղացնելու է ոստիկանների՝ հանրային վայրերում ծխելու նկատմամբ հսկողությունըՄոսկվա մեկնող Սերբիայի ինքնաթիռներից մեկը վերադարձվել է ԲելգրադՋոնի Դեփը պատրաստ է վերադառնալ Ջեք Ճնճղուկի դերին Ուկրաինական անօդաչուները հարվածել են Ozon-ի խոշոր պահեստինԻսպանիայի տրանսպորտի նախարարը հրաժարական է տվել 69 զոհի պատճառ դարձած երկաթուղային վթարից հետոԲաղրամյանի համայնքային ոստիկանները կանխել են Կողբավանում իրականացվող ապօրինի արդյունահանումը (տեսանյութ)Ժաննա Անդրեասյանը հանդիպել է Համաշխարհային հակադոպինգային գործակալության (WADA) ղեկավարինԱռցանց գրանցում, մատնահետքեր և նոր անձնագիր (տեսանյութ)Մեր եզրակացությունները շատ նախնական են. ՆԳ նախարարը՝ Ուշիի վթարի մասինՆոր Հաճն համայնքի ավագանու ընտրություններում ՔՊ-ի նախընտրական ցուցակը կգլխավորի Գրիգորի Երանոսյանը21 անձի մոտ թմրամիջոցների ստուգման պատասխանը եղել է դրական, նրանք ազատվել են ոստիկանության համակարգից. ՆԳ նախարարՄենք աջակցում ենք այդ ուղերձին. ՂալիբաֆԳյումրիի Կարա-Մուրզայի երաժշտական քոլեջի փոխտնօրենը մեղադրվում է կաշառք ստանալու մեջ (տեսանյութ)Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել համալսարանների և արդյունաբերության միջև համագործակցության խորացմանըՕդի աղտոտվածությունը Հնդկաստանի մայրաքաղաքում կտրուկ աճել էՃՏՊ-ների հետևանքով զոհերի և վիրավորների թվի նվազումը մեր գերառաջնահերթություններից է․ ՆԳ նախարարԿոտայքի մարզում կասեցվել է լցակայանի գործունեությունըՄետրոյի Գարեգին Նժդեհ կայարանում 2 անցակետ ժամանակավորապես չի գործիԲարսելոնան երեք անպատասխան գնդակ ուղարկեց Ասթոն Վիլայի դարպասըԲացառությունները բխում են Իրանի և նշված երկրների փոխադարձ շահերիցԱրսեն Թորոսյանը ուղերձ է հղել սոցիալական աշխատողի օրվա առիթովWhatsApp և Telegram սոցիալական հարթակներում Ժաննա Անդրեասյանի անունով կեղծ օգտահաշիվներ են բացվելԺնևում սովորելու հնարավորությունՆոյեմբերի 7-14-ը Երևանում կանցկացվի 18-րդ ՌեանիմանիանՊաշտոնապես շրջանառության մեջ է դրվել Հայկական ռադիոյի հիմնադրման 100-ամյակին նվիրված նոր նամականիշԻրաքում պաշտոնապես բացվել է Արմաթ նոր աշխատանոցԱլ-Հիլալը Բրունու Ֆերնանդեշին պաշտոնական առաջարկ կանի65 հասցեներում միաժամանակյա խուզարկություններ են իրականացվումԿանադան Ռուսաստանի հոկեյիստներին մուտքի վիզա չի տրամադրի աշխարհի առաջնությանը մասնակցելու համարՎարչապետի անունով տելեգրամում կեղծ օգտահաշիվ է բացվելԹրամփը պատրաստ է ընդունել ընտրությունների արդյունքներըՀինգ երկիր հրաժարվել է հոկեյի աշխարհի առաջնությունում խաղալ Ռուսաստանի դեմՀայտնի են ԱՄՆ Կոնգրեսի միջանկյալ ընտրության նախնական արդյունքները. Դեմոկրատական կուսակցությունն առաջատարն էՆույնականացման քարտ և կենսաչափական անձնագիր․ որ պարագայում է հնարավոր դիմել․ ՆԳՆ-ն մանրամասնել է (տեսանյութ)2027 թ. պետական բյուջեի նախնական քննարկում. ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստ (տեսանյութ)Ինչ իրավիճակ է հանրապետության ճանապարհներին և Լարսում6 մլրդ 257 մլն 104 հազար դրամ․ Շիրակի մարզում կառուցվում և վերակառուցվում է 6 առողջապահական հաստատություն (տեսանյութ)Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցի խոհանոցի գործունեությունը կասեցվել է․ ՍԱՏՄՈւշիի ոլորաններում վթարի հետևանքով երեք տուժած տեղափոխվել է ԲԿ․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր էՍԱՏՄ-ն ստուգումներ է իրականացրել կաթնամթերքի 120 արտադրությունում. 25-ը կասեցվել է
Կարծիք

Հրաժեշտ նախագահին

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է .

Արմեն Սարգսյանին առաջին անգամ հանդիպել եմ Լոնդոնում: Տպավորությունս դրական էր. կիրթ, գիրք կարդացած մարդ, անգամ քննարկեցինք Օքսֆորդում Սամվելի անգլո-ամերիկյան պեոզիայի թարգմանության օրեր անենք: Անկեղծ տպավորված էի, որ համատարած էս մարտնչող տգիտության մեջ կա մարդ, ում հետ կարող ես խոսել Ջոն Դոնից և Սիլվիա Փլաթից:

Ու արդեն հասկացաք, որ ես իմ մեծ լուման ունեմ Արմեն Սարգսյանին նախագահի պաշտոնում կողմ քվեարկելու հարցում:
Սատիրիկ Կնիշևն ասում էր` կան մարդիկ, որոնց ինտելիգենտությունն օգտագործելուց առաջ նրանց, ինչպես շշի տարան, պետք է թափահարել:
Իր նախագահության ողջ ընթացքում Արմեն Սարգսյանն իրեն պահեց լեգիոների նման, ում կապը Հայաստանի և հայ ժողովրդի հետ ամրագրվում էր բացառապես անձնագրում ազգության մատնանշմամբ: Արմեն Սարգսյանը առնվազն մի քանի ոսկե հնարավորություն ուներ ապացուցելու, որ տարբերվում է ղեկավարման գեղցի և հիստերիկ տեսակից: Արմեն Սարգսյանը յուրաքանչյուր անգամ բաց թողեց քինախնդիր գեղցիներից ու էժանագին չտեսներից տարբերվելու իր շանսը:
Երբ մեր հասարակությունը անխնա բաժանվում էր սևերի ու սպիտակների, երբ եղբորը հանեցին ու շարունակում են հանել եղբոր դեմ, երբ երկրի կառավարումը իջեցված է քաղաքական հաշվեհարդարների մակարդակի, Արմեն Սարգսյանը կարող էր գոնե փորձ անել կասեցնելու էս համատարած բարոյական ապոկալիպսիսը, որի դիմաց Հայաստանը առաջիկայում շատ թանկ գին է վճարելու: Արմեն Սարգսյանն ընտրեց դիտորդ լեգիոների կարգավիճակը, ում համար կարևորն իր բիզնեսների առողջական և ֆինանսական վիճակն է:
Արմեն Սարգսյանն ընտրեց անբարո ճանապարհներից ամենաեղկելին` վախկոտ դասալիքի ճանապարհը, ամեն օր կիլոմետրերով լքելով իրեն վստահված դիրքերն ու բամբուկի շյուղի պես ճկվելով իրեն ամեն օր նվաստացնողի և իրենից վաղուց արդեն անգլիական հարած պուդինգ սարքածի առաջ:
Երեկ Հայաստանի դե յուրե նախագահ Արմեն Սարգսյանին անցկացրեցին նվաստացման հերթական ծեսի միջով. ստիպեցին գիշերը ժամը 12 անց 47 րոպեին ստորագրել Սահմանադրական փոփոխությունները ստորագրելուց նախագահին, այսինքն` ինքն իրեն այդ լիազորությունից զրկելու օրենքի նախագիծը: Նախագահ Արմեն Սարգսյանը երեկ ժամը 12 անց 47 րոպեին ստորագրեց սեփական ինքնաոչնչացման արձանագրության տակ ու սեղմեց ինքնաոչնչացման պուլտը:
Հայաստանի Հանրապետությունը նախագահ չունի ոչ միայն դե ֆակտո, այլ նաև արդեն դե յուրե:
Ակադեմիկոս Լիխաչովն ասում էր` «շատերը կարծում են ինտելիգենտ մարդը նա է, ով շատ գրքեր է կարդացել, շատ ճանապարհորդել է, լավ կրթություն է ստացել։ Ոչ, ինտելիգենտությունը անտարբեր չլինելու և իրականությանն ադեկվատ արձագանքելու մեջ է»։ Ակադեմիկոս Լիխաչով, դուք միանգամայն իրավացի եք:

Ժամանակին, երբ Մանվել Գրիգորյանին բռնեցին զինվորի հացը գողանալու մեջ, ես ԱԺ ամբիոնից ասացի, որ Մանվել Գրիգորյանը միայն մեկ տարբերակ ունի սպայի իր պատիվը փրկելու համար, ուստի իր խցում մի ատրճանակ դրեք:
Մինչ երեկ ես Արմեն Սարգսյանին խորհուրդ կտայի անհապաղ հրաժարական տալ ու փորձել փրկել Բրիտանական աստղագիտական ընկերության անդամի իր համբավը:
Երեկ, ժամը 12 անց 47 րոպեին Արմեն Սարգսյան գործիչը, հայը, լավ կրթություն ստացած մարդը ինքնաոչնչացվեց: Արմեն Սարգսյանի մասին այլևս ոչ մի բառ: Ես բարեկիրթ մարդ եմ ու ինձ համար կա հայտնի ոսկե կանոնը` հանգուցյալների մասին կամ լավ, կամ ոչինչ:
Երեկ ժամը 12 անց 47 րոպեին հայ ժողովրդի մի մեծ հատված վերջին հրաժեշտը տվեց նախագահ Արմեն Սարգսյանին:
Հուսանք, որ բիզնեմեն և ֆիզիկոս Արմեն Սարգսյանի ճակատագիրը շատ ավելի հաջողակ կլինի:
Naira Zohrabyan-ի լուսանկարը: