Ինչպե՞ս է պետք ապագայում վարվել բոլոր այն մարդկանց հետ, որոնք Նիկոլի անբարոյական պատվերը կատարելով` դարձել են էս ամոթալի շղթայի տարբեր օղակներ
Քաղաքական, հասարակական գործիչ Սամվել Ֆարմանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել՝ անդրադառնալով քրոջ՝ Անահիտ Ֆարմանյանի ուսանողներին հարցաքննության կանչելու դեպքերին:
Հրապարակելով Անահիտ Ֆարմանյանին հասցեագրված հաղորդագրության լուսապատճեն՝ Սամվել Ֆարմանյանը գրել է.
«Նման նամակներ քույրս ստացել ու շարունակում է ստանալ հարյուրներով: Երբեք չեմ խոսել գրված ու չգրված բոլոր օրենքներն ու կարմիր գծերն անցնելով` քրոջս քաղաքական հետապնդման ենթարկելու ու պարտադրված տարագրության մղելու դառը պատմության մանրամասների մասին: Հիմա էլ դեռ դրա ժամանակը չէ:
Չեմ խոսել, բայց միշտ մտածել եմ, թե ինչպե՞ս է պետք ապագայում վարվել բոլոր այն մարդկանց հետ, որոնք Նիկոլի անբարոյական պատվերը կատարելով` դարձել են էս ամոթալի շղթայի տարբեր օղակներ: Հավատացե՛ք, հեշտ հարց չէ:
Ու կան մարդիկ, նաև իմ կողմից դեռ սիրված ու հարգված, որոնք ինձ ասում են. «երկիրը կորոնավիրուսի դեմ պատերազմի մեջ է, հիմա մի քննադատեք, սպասեք համաճարակն ավարտվի, էլի սուր քաղաքական պայքար տարեք, հիմա սխալ է»: Տղե՛ք, դուք բան չունե՞ք ասելու: Բա պատերազմի մեջ գտնվող երկրում բուհի 4000 շրջանավարտի նման ստոր նպատակի համար կանչում են հարցաքննությա՞ն: Բա պատերազմի մեջ գտնվող երկրում տարագրության մղված քրոջս աղջկան ու վերջինիս ամուսնուն կկանչեն հարցաքննության ու կհարցնեն, թե արդյո՞ք իրենց մորը կամ զոքանչին կաշառք տվե՞լ են «դիպլոմի միջուկի» համար:
Տղե՛ք, էլի եմ ասում: Դուք պարտվեցիք, որովհետև դուք ատում էիք: Պարտվեցիք, որովհետև անբարոյական էիք, պիղծ ու հոգիներդ սատանային վաճառած»:


















































Երևանում խուլիգանական վարք դրսևորելու կասկածանքով ձերբակալվել է լեհական ակումբի 17 երկրպագու
Դաշտ են դուրս գալիս ձեւիստները
Ում դրոշը պետք է երեւա սահմանի այն կողմում
Հայաստանի քաղաքացիները հայտնվել են ռուսական անձնագիր ստացողների թոփ-5-ում
Քաղաքապետարանի ավտոբուսների մասնակցությամբ ամեն 2-րդ վթարի մեղավորը ավտոբուսի վարորդներն են
Բեմ են դուրս գալիս «սոցիոլոգները»
Երևան-Մոսկվա չվերթի ինքնաթիռում ոչ ադեկվատ վիճակում գտնվող ուղևորը ձերբակալվել է
200.000 դոլար՝ միջնորդության և 23.000 դոլար՝ կառուցապատման թույլտվության համար. Աղազարյանի գործը դատ...
61 միլիոն եվրո․ Մբապեն դատարանում հաղթել է ՊՍԺ–ին
Քիմ Քարդաշյանին ծաղրել են SKIMS-ի գովազդում չափից դուրս նիհար Սանտա Կլաուսի պատճառով