Ոստիկանները հսկում էին, որ Ծառուկյանի դատի ընթացքում հանկարծ միտինգ չլինի, ոչ մեկի պետքն էլ չէր, որ քաղաքի այլ մասերում մարդիկ առանց դիմակ էին ման գալիս
«COVID-19 Հայաստան» փաստահավաք խմբի անդամ, բժիշկ Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածման մասին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գրառմանը։
Գրառումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․
«Առավոտյան Փաշինյանը հայտնեց (կրկին խախտելով պարետատան կարգը), որ ունենք կորոնավիրուսի 665 նոր դեպք... Այո՛, հարգելի ընկերներ, ունենք 665 նոր դեպք և այդ դեպքերի աճը խոսում է ՀՀ կառավարության ապիկարության և կամային որոշումներ կայացնել չկարողանալու մասին: Այդ դեպքերը խոսում են Փաշինյանի և Փաշինյանի կառավարության կողմից կատարված հանցագործության մասին` «ԱՅՈ» քարոզարշավի իրականացման նպատակով, պաշտոնական դիրքի չարաշահում և միտումնավոր կերպով ժողովրդի զգոնության թուլացում:
Հա, չմոռանամ ասեմ... երեկ տեսանյութ էի հրապրակել, որ քաղաքի ոստիկանության 95%-ը (կարող է նաև 100%-ը) հավաքված էր Արշակունյաց պողոտայի վրա և «հսկում» էր, որ Ծառուկյանի դատի ընթացքում հանկարծ միտինգ չլինի... ու ոչ մեկի պետքն էլ չէր, որ քաղաքի այլ մասերում մարդիկ առանց դիմակ էին ման գալիս:
Էս ա Փաշինյանի առաջնահերթությունը` լռեցնել ընդդիմադիր դաշտը ու ջանդամ թե երկիրը չի տապալվում... կարևորը մի 2 կոպեկ ավել պարգևավճար գողանան...»։


















































Աշխարհի ամենահայտնի Խորհրդարանական ծեծկռտուքները (ֆոտոշարք)
Ռուսական դիզելային վառելիք տեղափոխող երեք լցանավի կարգելվի մուտք գործել Նյու Ջերսիի նավահանգիստ
Երեք ծառայողի նկատմամբ կիրառվել է Ծառայության դադարեցում կարգապահական տույժը (տեսանյութ)
Ապարանից մինչև Սպիտակի ոլորաններ կատարվում են գծանշման աշխատանքներ․ հնարավոր են երթևեկության սահմանա...
Իսպանիայի Տեներիֆե–Անդորրա հանդիպումն ավարտվել է սարսափելի միջադեպով (տեսանյութ)
Գերմանիայում խաղաղ երթերը վերածվել են անկարգությունների, վանդալիզմի և խանութների թալանի
25-օրյա վարժական հավաքները դեռ կայացման ճանապարհ ունեն, անելիք ունենք
Նեթանյահուն Թրամփին հորդորում է հարվածել Իրանին ԱՄՆ միջանկյալ ընտրություններից անմիջապես հետո
Սահմանվել է Ռուսաստանի Դաշնությունից ՌԴ կանխիկ արժույթի արտահանման արգելք
Իրանը պատրաստ է 48 ժամվա ընթացքում բացել Հորմուզի նեղուցը՝ իր պայմանները կատարելու դեպքում