Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

«Պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ»․ Վ․Սողոմոնյան

ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը Երևանի ընդհանուր իրավասության դատարանի այսօրվա որոշումը Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների միջնորդությունը մերժելու վերաբերյալ համարում է իշխանության «հիստերիկ գործողությունների» արդյունք։

«Ցանկացած նման դատական նիստից առաջ, կամ հետո հիստթերիկ գործողություններ է անում իշխանությունը, փորձելով ճնշումներ գործադրել կոնկրետ դատավորի ուղղությամբ, եթե վճիռը դեռ կայացված չէ, այնպես անել, որ այն չկայացվի, իսկ եթե կայացված է, ինչպես, ասենք, Ալեքսանդր Ազարյանի, կամ Դավիթ Գրիգորյանի դեպքում, ապա ապօրինի պատժիչ միջոցներ կիրառել, որպեսզի հանկարծ մյուս դատավորները չշփոթվեն և հանկարծ բանտից բաց չթողնեն Ռոբերտ Քոչարյանին։ Այդ տեսանկյունից այսօրվա որոշումը գոնե սպասելի էր։ Այսինքն, շատ հավանական է, որ դատավորը նման պայմաններում չի կարողանալու արդար որոշում կայացնել»,-ասաց նա «Հրապարակի» հետ զրույցում։ Այն ներկայացնում ենք ամբողջությամբ։

-Ձեզ կառարկեն՝ եթե կան հստակ տեղեկություններ, որ այսօրվա որոշումը ճնշման հետևանք էր, հրապարակեք։ Թ՞ե նկատի ունեք, հոգեբանական ազդեցությունները։

-Պատկերացրեք, ԱԺ նախագահն ու վարչապետը իրար հետևից հայտարարություններ են անում, որ Սահմանադրական դատարանը լեգիտիմ չէ ու իր ընդունած որոշումը լեգիտիմ չէ, իսկ դատավորը պետք է որոշում կայացնի այս Սահմանադրական դատարանի որոշման հիման վրա։ Դուք այդ դատավորի վիճակը պատկերացնո՞ւմ եք։ Հարցը հռետոռական եմ համարում։ Դուք պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են վարվում դատավոր Դավիթ Գրիգորյանի հետ, պատկերացնո՞ւմ եք դատավորի վիճակը, որը տեսել է, թե ինչպես են ԱԺ «իմքայլական» պատգամավորները շրջափակում դատարանը ու չեն թողնում, որպեսզի դատավորը ներս մտնի։ Քան՞ի օրինակ բերեմ, որ պատկերացնեք։ Սա արդեն այնպիսի ճնշումներ են, որոնք ժողովրդավարական երկրում կարող են համարվել լրջագույն հանցագործություն։ Օրենսդիր և գործադիր իշխանության ղեկավարները անմիջականորեն խառնվում են ՍԴ գործունեության և արդարադատության իրականացման մեջ։ Այստեղ մեկնաբանություններն ավելորդ են։ Ինչ վերաբերում է նրան, որ կոնկրետ ճնշումներ են գործադրվել կոնկրետ դատավորի վրա, ես իմ ձեռքի տակ չունեմ այնպիսի փաստեր, որ հիմա հրապարակեմ։ Կարող եմ, նախ, ենթադրել, որ նման ճնշումներ եղել են, և երկրորդ՝ չեմ կարող բացառել, որ այդ ճնշումների փաստերը մի օր հայտնի կդառնան հանրությանը։ Այսինքն, ամբողջ հանրությունը կիմանա, թե ով ինչպես է եղել, ով ում մոտ է գնացել, ինչ տեքստ է ասել։ Կյանքը ցույց տվեց, որ նման բաները գաղտնի չեն մնում։ Կապրենք, կտեսնենք, թե ով է ճիշտ։

-Ազգային ժողովի երեկվա միջամտությունը ինչպե՞ս եք գնահատում։ ԱԺ-ն իրավուքն ուն՞ի դիրքորոշում հայտնելու ՍԴ որոշումների վերաբերյալ։

-Եթե մենք վերցնենք զուտ որպես մաքուր մի օրինակ, կոնտեքստից կտրված, թե արդյոք օրենսդիր իշխանությունը իրավունք ուն՞ի ինչ-որ տեսակետ հայտնել, ապա այո, թերևս ունի։ Երևի, օրենքներով էլ է նախատեսված։ Բայց սա սովորական վիճակ չի։ Մենք չենք կարող կոնտեքստից դուրս գնահատել այս գործողությունները։ Պարզ է, որ դատական նիստից մեկ օր առաջ այս ամբողջ աղմուկը բարձրացել է ընդամենը մեկ պատճառով՝ ամբողջ իշխանությունը լծված է մեկ գործի՝ որպեսզի հանկարծ թույլ չտան, որ Ռոբերտ Քոչարյանը ապօրինի կալանքից ազատվի։ Չէ՞ որ սա ակնհայտ է։ Նաև այս գործողությունները, իհարկե, գուցե կարճաժամկետ էֆեկտ տալիս են, և դատավորը օրինական որոշում չի կայացնում, բայց երկարաժամկետ իմաստով արհավիրք են մեր պետության համար։ Ես չեմ պատկերացնում մի եվրոպական կառույցի ներկայացուցչի, մեր բարեկամ երկրների ներկայացուցիչներից որևէ մեկի, որն ասի՝ դե գիտե՞ք, Ազգային ժողով է, պետք է գնահատական հայտնի, կամ, ինչպես ասեց խորհրդարանական մեծամասնության ղեկավարը՝ պարզապես հիմա ենք նպատակահարմար գտնում այս հարցով զբաղվել։ Եթե իրենք կարծում են, որ ոչ ոք ոչինչ չի հասկանում, ցավում եմ։ Եթե մենք ընդհանուր քաղաքական համատեքստում ենք նայում, ապա և երեկ, և մի քանի օր առաջ, և այսօր տեղի ունեցող իրադարձությունները ընդամենը մեկ ընդհանուր կոնտեքստ ունեն՝ սա ՀՀ երկրորդ նախագահի քաղաքական հետապնդման իրականացումն է և նրա քաղբանտարկյալ լինելը այսօր հերթական ապացույցը ստացավ։

-Նա դատավճիռը որ լսեց, ժպտաց, սպասու՞մ էր։

-Նա ենթադրում է, թե ովքեր ինչով են զբաղված մեր երկրում։ Չեմ կարծում, որ իր համար անսպասելի մի բան է տեղի ունեցել։