Քոչարյանի փաստաբանները Վերաքննիչ բողոք կներկայացնեն միջնորդության մերժման վերաբերյալ
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները վերաքննիչ բողոք են ներկայացնելու Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի կողմից սեպտեմբերի 17-ին կայացրած որոշման դեմ, համաձայն որի մերժվեց Քոչարյանի նկատմամբ խափանման միջոց կալանքը վերացնելու և քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ պաշտպանների միջնորդությունը: Այս մասին նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտնեց Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
«Վերաքննիչ բողոք ենք ներկայացնելու առաջին միջնորդությունը մերժելու վերաբերյալ»,- ասաց Ալումյանը:
Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատական նիստի ընթացքում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հովհաննես Խուդոյանը ներկայացրեց իր պաշտպանյալին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելու վերաբերյալ միջնորդություն: Միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի սեպտեմբերի 20-ին, ժամը 17:00-ին:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը