Գևորգ Պետրոսյանը «Իմ քայլ»-ի նախաձեռնությունը գնահատում է որպես դատարանի վրա ճնշում
«Հրայր Թովմասյանն իմ աչքի լույսը չի, բայց դա չի խանգարելու ասել ճշմարտությունը»,- Ազգային ժողովում ճեպազրույցների ժամանակ ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է իրենց խմբակցությունը վերաբերում Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ «Իմ քայլը»-ը նախաձեռնությանը և արդյոք կմիանա՞ն դրան։
Պատգամավորի խոսքով՝ Սահմանադրական դատարանի մասին սահմանադրական օրենքի համաձայն սպառիչ թվարկված են այն հիմքերը, որոնք բավարար են, որպեսզի ՍԴ-ն որոշում կայացնի իր անդամի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ։
«Հիմա ով որ հանդես է գալիս նման նախաձեռնությամբ, իրենք պարտավոր են ՀՀ գործող օրենսդրության համաձայն պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-րդով ներկայացնել այդ նախաձեռնությունը, թե ինչպիսի որոշում կկայացնի ՍԴ-ն, մենք իրավունք չունենք կանխակալ կարծիք հայտնել։ Ես ավելի շատ այսպիսի կարծիքները կարող եմ գնահատել որպես դատարանի նկատմամբ ճնշում։ Թողնեն թող դատարանը որոշի։
Եթե ՍԴ-ն կգտնի, որ Հրայր Թովմասյանը հարուցել է ՍԴ մասին օրենքի զայրույթը, թող որոշում կայացնի։ Մենք այն քաղաքական ուժը չենք, որ մեխանիկորեն միանանք ինչ-որ նախաձեռնության՝ առանց դրա հիմքերն ուսումնասիրելու»,- ասաց Պետրոսյանը։
Նա նշեց, որ այս պահին իրենք այդպիսի հիմք չենք տեսնում և ՍԴ-ում չկա այնպիսի իրավիճակ, որ լինի անկառավարելի. «Մարմինը գործում է, այլ է խնդիրը, որ առանձին անձիք չեն ներկայանում նիստերին, որոշումների ընդունմանը չեն մասնակցում, բայց այլ կերպ են իրենց գոյության մասին հիշեցնել տալիս»։
Պատգամավոր Արման Աբովյանը հավելեց, որ իրավական դաշտում գոյություն ունեցող խնդիրները պետք է լուծվեն բացառապես իրավական դաշտում. «Այս հարցի շուրջ շատ էմոցիա է պտտվում, որը թույլ չի տալիս սթափ հայացք նետել այդ բոլոր պրոցեսներին»։


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի