«Ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց է ուզում սկսել»
Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց է ուզում սկսել այն բանի համար, որ ՍԴ-ն չի խախտել օրենքը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ արդարադատության նախարարի նախկին առաջին տեղակալ Արթուր Հովհաննիսյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«1․«Սահմանադրական դատարանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն՝ Սահմանադրական դատարանի դատավորի` գործի քննությանը մասնակցելու անհնարինության հարցը Սահմանադրական դատարանը լուծում է գործը քննության ընդունելու մասին աշխատակարգային որոշման շրջանակներում: Հայտնի գործով աշխատակարգային որոշումը ընդունվել է 21․06․2019թ․, իսկ Վ․ Գրիգորյանը իր միջնորդությունը ներկայացրել է 02․09․2019թ․-ին:
Ես ճի՞շտ եմ հասկանում, որ ԱԺ խմբակցություններից մեկը ՍԴ նախագահի լիազորությունների դադարեցման գործընթաց է ուզում սկսել այն բանի համար, որ ՍԴ-ն չի խախտել օրենքը, այլ, ընդհակառակը, հստակ առաջնորդվել է օրենքի 16-րդ հոդվածի 4-րդ մասով:
2․ Եթե շարժվենք Վ․ Գրիգորյանի միջնորդության տրամաբանությամբ, ուրեմն ՍԴ Նախագահի լիազորությունների դադարեցման հարցը ՍԴ-ում հնարավոր չի լինելու քննության առնել, քանի որ անհրաժեշտ է 6 դատավորի ձայն, մինչդեռ Հ․ Թովմասյանը չի կարող մասնակցել իր վերաբերյալ գործին, Վ․ Գրիգորյանը ևս չի կարող մասնակցել, քանի որ կանխակալ է, Արևիկ Պետրոսյանը և Հրանտ Նազարյանը ևս չեն կարողանալու մասնակցել, քանի որ նրանք ևս ներառված էին Վ․ Գրիգորյանի միջնորդության մեջ, որը քննության առարկա չէր դարձվել: Այսինքն՝ մնաց 5 դատավոր:
3․ Սահմանադրական դատարանի մասին ՍԴ օրենքի 33-րդ հոդվածը սահմանում է կոլեգիալության սկզբունքը, ՍԴ-ն գործը քննում և որոշում է կայացնում կոլեգիալ, ուստի պասիվ վարքագիծն էլ է կոլեգիալ դրսևորվում, բայց դե ԱԺ խմբակցությունը միայն մե՞կ «մեղավոր» ունի: Արջը յոթ երգ գիտի, յոթն էլ մեղրի մասին…»:


















































Ո՞ւմ է ուզում ԱԺ նախագահ դարձնել Փաշինյանը
Արամ Ա Վեհափառը քննարկել է Լիբանանում ստեղծված իրավիճակն ու հայ համայնքի դրությունը
Հռիփսիմե Հունանյանը հրաժարական է ներկայացրել ԱԺ Առողջապահության հարցերի հանձնաժողովի նախագահի պաշտոն...
Հունվարը 27-ը սահմանվեց Հայրենիքի պաշտպանության համար զոհվածների հիշատակի օր. ՀՀ Նախագահը ստորագրել ...
TRIPP նախագծի շրջանակում մենք նոր տրանսպորտային միջանցք կստեղծենք. Ալիև
Եվրախորհրդարանի շենքի մոտ զանգվածային բողոքի ցույցեր են տեղի ունեցել
Ես նրանց կջնջեմ երկրի երեսից, եթե uպառնալիքները շարունակվեն. Թրամփն՝ Իրանին
Վաշինգտոնը և Կիևը Դավոսում չեն ստորագրի Ուկրաինայի հետպատերազմյшն վերականգնման վերաբերյալ 800 միլիար...
Հրապարակվել է հազար խոշոր հարկատուների ցանկը. վճարված գումարները կազմել են ավելի քան 1 տրլն 946 մլրդ...
Իրանի վերաբերյալ ԵՄ արտաքին գործերի խորհուրդը նոր որոշումներ կկայացնի