Բարդ իրավիճակ․ կհաջողվի՞ ելք գտնել
«Հրապարակ»-ը գրում է․
«Միշտ կարելի է կադրային փոփոխություններ անել, բայց դրա համար 2 պայման կա․ գործող պաշտոնյան պետք է ձախողված լինի, իսկ նոր նշանակվողը՝ նախորդից մի քիչ ավելի լավը։ Իսկ երբ փոխվում է Ազգային անվտանգության ծառայության պետը, այն էլ՝ այս բարդ շրջանում, այն էլ՝ ԵԱՏՄ նիստից եւ վարչապետի՝ ԱՄՆ կատարելիք այցից 5 րոպե պակաս, ուրեմն խոշոր կոնֆլիկտ է հասունացել իշխանության ներսում, որից հանրությունը տեղյակ չէ։
Օրեր շարունակ մեզ լուրեր էին հասնում, թե ուժայինների հարաբերությունները վարչապետի հետ հարթ չեն, թե լարվածություն կա, փոխադարձ դժգոհություններ ու չհասկացվածություն։ Իսկ անցած շաբաթ լուրեր սպրդեցին մամուլ, թե ԱԱԾ տնօրենը հրաժարականի դիմում է ներկայացրել։ Եվ կոնֆլիկտի հիմնական թեման Սահմանադրական դատարանն է, որի հին կազմը կանգնած է նոր իշխանությունների «կոկորդին»՝ ոչ մի կերպ չի համաձայնում հրաժարական տալ՝ ճանապարհ հարթելով նոր իշխանության յուրային ՍԴ-ի համար։ Առհասարակ, իշխանական ճամբարից անհանգստացնող լուրեր են հասնում մեզ, որ որոշում է կայացվել կոշտ մեթոդների անցնել։ Խոսքը վերաբերում է ե՛ւ Ամուլսարի հարցին, ե՛ւ ՍԴ-ին, ե՛ւ դատական համակարգին, որը դիմադրության նշաններ է ցույց տալիս։
Երեկ ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն էլ նիստ էր հրավիրել, որի ավարտին հայտարարեցին, որ «որոշվել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու գործընթաց սկսել»: Թե ինչպես են իրականացնելու այդ գործընթացն օրենքի շրջանակներում, հասկանալի չէ։ Մանավանդ՝ այս օրերին Երեւանում է գտնվում Վենետիկի հանձնաժողովի պատվիրակությունը, որը եկել է դատական բարեփոխումների ընթացքին, հիմնականում ՍԴ-ի դեմ ուղղված նախագծին ծանոթանալու, որը շատ իրավաբաններ արդեն հասցրել են քննադատել։ Կհաջողվի՞ իշխանություններին այս վիճակից ելք գտնել։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը