Վանեցյանը Փաշինյանից հետո ամենառեյտինգային պաշտոնյան էր, որի ներկայությունից զգաստանում էին բոլորը
«Ժողովուրդ»-ը խմբագրականում գրել է.
«Ինչու՞ hրաժարական տվեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը: Նա իշխանական թիմում համարվում էր Փաշինյանից հետո ամենառեյտինգային պաշտոնյան, ամենաադեկվատներից մեկը, իրավիճակն ու ելքերը ամենասթափ գնահատողներից մեկը, ում ներկայությունը զգաստացնում էր իշխող կուսակցությունում գրեթե բոլորին:
Այս թիմում նա ուղիղ կոնտակտ հենց վարչապետ Փաշինյանի հետ էր պահում, ինչի լավագույն հնարավորությունն էր նաեւ կառավարական ամառանոցում վարչապետի հարեւանությամբ բնակվելը:
Ու նոր Հայաստանի պաշտոնյաները հենց նրանից էին միայն զգաստանում: Հայաստանի պատմության մեջ աննախադեպ է թերեւս, որ այս տրամաչափի բարձրաստիճան պաշտոնյան այսպիսի շեշտադրումներով լքի պաշտոնը: Վանեցյանն ասում է. «Պետականաշինությունն իր տրամաբանությունն ունի` որոշումների տարերայնությունը, գործողությունների հախուռնությունը, առաջնայինը երկրորդականից, իսկ անցողիկը մնայունից չտարբերելու գործելաոճն այն ճանապարհը չէ, որը տանում է դեպի նպատակների իրականացում։ Այն ընդհանուր ոչինչ չունի սպայի արժանապատվության հետ. սպայի ուսադիրն ու զարգացումների նման ընթացքն անհամատեղելի են։ Իմ հրաժարականը թող լինի «Կանգ ա՛ռ»-ի սթափեցնող քայլ, մնացած բոլոր տարբերակներում կհաղթանակի հայրենիքի հանդեպ պարտքը»:
Ի՞նչ Է ակնարկում Արթուր Վանեցյանը, ի՞նչ հանձնարարություն պիտի կատարեր, որը «հակասում է սպայի արժանապատվությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը