Հայաստանը մտադիր չէ դիմել ԵՏՄ կառույցներին, որ հետաձգի ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը. Փաշինյան
Հայաստանը մտադիր չէ դիմել ԵՏՄ կառույցներին, որպեսզի հետաձգի ԵՏՄ կարգավորումներով սահմանված ավտոմեքենաների մաքսատուրքերի բարձրացումը; Այս մասին, այսօր՝ իր մեծ ասուլիսի ժամանակ նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով, այնքան էլ ճիշտ չէ այդ հետաձգումների վրա հույս դնելը. «Մենք պետք է աշխատենք զարգացման, մեր արդյունավետության բարձրացման վրա:
Գնային մտավախությունները, որ ունեցել ենք ժամանակին, արդեն իսկ հաղթահարվել են մենաշնորհների վերացման արդյունքում: Մենաշնրոհների վերացումը շղթայաբար բերում է այնպիսի արդյունքի, որ հին համակարգի պայմաններում պետք կլիներ դրույքներ իջեցնել: Մենք այնպիսի փոփոխություններ ենք անում, որ մեր աշխատողների համար աշխատանքի բարենպաստ պայմաններ ստեղծենք եւ այդ ամենը, մեր կարծիքով հակակշռելու է»,-հայտարարեց Փաշինյանը:
Անդրադառնալով գնաճի խնդրին, նա նշեց, որ Հայաստանում հասարակությունն այսօր գնաճային սպասումներ չունի, իսկ դա նպաստում է, որ գնաճը մնա ցածր մակարդակի վրա:
«Հիշում եք, թե նախորդ տարվա սեպտեմբերին ինչ աղմուկ-աղաղակ տեղի ունեցավ, բայց կառավարությունը շատ արագ լուծեց այդ խնդիրը: Մենք 5 տարվա հորիզոնում գնաճային ռիսկեր չունենք»,-ընդգծեց Փաշինյանը:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը