Ես էլ էի հրավիրված քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը. Ավետիք Իշխանյանը մանրամասնում է
Ս․թ․ սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես էլ էի հրավիրված։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը։
«Ս․թ․ սեպտեմբերի 13-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի քաղ․ հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպմանը ես էլ էի հրավիրված։ Կազմակերպիչները հայտարարեցին, որ հանդիպման ձեւաչափն , այպես կոչված «Chatham House» տարբերակով է, այսինքն քննարկումը կրում է փակ բնույթ։ Այնպես որ, ես չէի անդրադառնա հանդիպմանը քննարկվող հարցերին, եթե արտահոսք չլիներ, եւ որոշ հարցեր համատեքստից կտրված, այսինքն՝ աղավաղված չներկայացվեին։
Այսպես, մասնակիցներից մեկը հարցրեց , թե մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը չպե՞տք է պաշտպանի փոքրամասնությունների, մասնավորապես խոցելի խմբերի իրավունքները;
Նիկոլ Փաշինյանի պատասխանի իմաստը հետեւյալն էր․ «․․․մեր հասարակությունը դեռ պետք է հասկանա, թե ո՞վ է մարդը․․․» , եւ օրինակ բերեց, թե հասարակության որոշ շերտեր այն դեռեւս չեն պատկերացնում։
Ինչ վերաբերում է քննադատություններին, թե ինչու հանդիպումն ավելի լայն չէր եւ թե ինչու էր այն փակ՝ համաձայն եմ»,–նշել է նա։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
ՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջա...
Արարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացը
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Դավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատից
Աշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածք
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Քաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումները
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը