Եթե հանքը շահագործվի, պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի. Հայկ Բարսեղյան
Ամուլսարում հայտնաբերվել են ուրան, թորիում եւ արսեն: Այս մասին սեպտեմբերի 14-ին ֆեյսբուքյան ուղիղ եթերով ասաց S.O.S. խմբի անդամ Հայկ Բարսեղյանը, որը երեկ հայտարարել էր, որ մասնագետների հետ գնալու են Ամուլսար ստուգումներ իրականացնելու:
«Մեր հանձնարարությունն այն է եղել, որ կարողանանք առաջին հերթին ստուգել 1952-1954 թթ հետազոտություններն Ամուլսարի տարածքում ուրանի քանակի վերաբերյալ: Մյուս խնդիրն այն է եղել, թե որ մասում է ուրանը: Ես հիմա իմ ձեռքի տակ, հեռախոսիսի մեջ ունեմ բոլոր փաստերը, ուրան կա Ամուլսարում ու կա շատ. ավելի շատ ուրան կա, քան ոսկի, սա գիտականորեն ապացուցված է, ոչ թե իմ խոսքերով: Այդ մասին հրապարակվելու է, տեղեկացվելու է նաև ՀՀ վարչապետը: Պարզվեց, որ բացի ուրանից կա լիքը թորիում ու արսեն: Եվ հետաքրքիրն այն է, որ հետազոտել ենք ոչ թե հանքի կոնկրետ տարածքը, այլ հանքի ամբողջ շրջագիծը, և պարզվում է, որ ուրանը շատ է: Եթե հանքը շահագործվի, միայն ջրի հետ չի խնդիրը, բոլոր պայթյունների ժամանակ օդ է դուրս գալու սարսափելի քանակով ուրանի փոշի»,- ասաց նա` նշելով, որ կան տեղեր, որ մեկ տոննա գրունտի մեջ կա 200 գրամ ուրան:
Նա հավելեց, որ գիտնականների զեկույցն ու քարտեզագրումը կհրապարակվի առաջիկայում, իսկ ինքը կդադարեցնի Ամուլսարի հետ կապված գործողությունները։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի