Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Արմեն Գևորգյան. մեկ անգամ ևս՝ վիճահարույց օրինագծի շուրջ

ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանն իր նախորդ հեղինակային հոդվածում անդրադարձել էր անշարժ գույքի գնահատման կարգը սահմանելու վերաբերյալ օրինագծին, ինչին հետևել էր Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ղեկավար Սարհատ Պետրոսյանի արձագանքը։ Tert.am–ը ներկայացնում է թեմայի վերաբերւյալ Արմեն Գևորգյանի նոր հոդվածը։

ԱԺ-ում քննարկվող մի օրինագծի վերաբերյալ իմ՝ փաստարկված մտահոգություններին ու նախազգուշացումներին պատասխանեց Կադաստրի պետը։


Ցավում եմ, որ փաստարկված խոսքին այսօրվա Հայաստանի անփորձ պաշտոնյան արձագանքում է նման կերպ՝ ոչ սոլիդ։ Սա այն դեպքն է, երբ բացակայում են ռացիոնալ հակափաստարկները, ավելի լավ է լռել։

Այնուհանդերձ, հանուն մեր պետության շահի և իսկապես իրական վտանգներից խուսափելու համար, ես պատրաստ եմ նորից համբերատար կերպով ներկայացնել ռիսկերը։

Բայց մինչ այդ, նախկիններին ուղղված ակնարկներին պատասխանեմ այսպես. այն, ինչը մենք արել ենք, և այն, ինչը կառուցել ենք, հենց այն է, ինչը Դուք այսօր փորձում եք հարկել անհասկանալի սկզբունքներով։

Ես ուրախ եմ, որ իմ նշած մտահոգություններն ինչ-որ չափով օգնեցին, քանի որ Դուք փաստում եք, որ չեն բարձրանալու անշարժ գույքի հարկի դրույքաչափերը։ Սա կարևոր հայտարարություն է և պետք է ի գիտություն ընդունել։ Բայց այս օրենքը ճանապարհ է բացում դրույքաչափերի հետագա բարձրացման համար։

Հաջորդը. տեղեկացնեմ, որ առաջարկվող համակարգի մասին ես գրել էի հունիսին՝ իմ առաջին հրապարակումներում։ Եթե ծանոթ չեք, կարող եմ խնդրել՝ նորից հրապարակեն։ Միասնական հարկի գաղափարախոսությունը, որի հիմնական բաղադրիչն է գույքի գնահատման նոր մոտեցումները, մշակվել է իմ ղեկավարությամբ, երբ ես տարածքային կառավարման նախարարն էի։ Չընդունվի որպես կշտամբանք, բայց նույնիսկ այս հարցում Դուք օգտվում եք այն բանից, ինչը թողել են «նախկինները», տվյալ դեպքում՝ ես։ Կյանքի բերումով ես չհասցրի հասնել դրա իրականացմանը օրենքների տեսքով, քանի որ, ի տարբերություն շատ շատերի, սկզբունքային խնդիրների պատճառով 2014թ. հրաժարական տվեցի։ Երբ իմ գլխավորությամբ մասնագետների թիմը մշակում էր այս կոնցեպցիան, մենք հասկանում էինք բոլոր ռիսկերը և ունեինք հստակ ճանապարհային քարտեզ՝ ինչպես չեզոքացնել այդ ռիսկերը անշարժ գույքի շուկայի համար։ Ի դեպ, Ձեր կառավարությունն ի սկզբանե այս թեման բացել է ոչ թե հարկման համակարգի փոփոխության և գույքի գնահատման նոր համակարգի ներդրման, այլ՝ հենց գույքահարկի բարձրացման համատեքստում։ Մեկ անգամ ևս ասեմ, որ ցանկացած պետական համակարգի էֆեկտիվության գրավականներից է հաղորդակցության հմտությունը։ Ես, օրինակ, այս կոնցեպցիան մշակելիս մանրակրկիտ քննարկել եմ այն՝ համայնքների ղեկավարների, պատգամավորների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների և միջազգային փորձագետների հետ։ Այն մի քանի անգամ քննարկվել էր երկրի ղեկավարների մասնակցությամբ: Արդյո՞ք Դուք անցել եք այդ նույն ճանապարհը։

Հատուկ իրազեկների համար ասեմ, որ 2007-ին Հայաստանում ոչինչ չի պայթել և չի փլուզվել։ Դուք կրկին ճիշտ դասը չեք սերտել։ Անշարժ գույքի շուկան 2008-ին փլուզվել է ԱՄՆ-ում՝ առաջացնելով հայտնի ճգնաժամը։ Պատճառների մասին կարող եմ մեկ այլ առիթով հանգամանալից խոսել Հարվարդի բիզնես դպրոցում այդ թեմայով անցած հատուկ դասընթացների նյութերի հիման վրա։ Ի դեպ, հիշեք, թե 2008-ից ի վեր ինչ գին վճարեց Միացյալ Նահանգները՝ իրավիճակը շտկելու համար։ Մեզ համար նման ճգնաժամը լինելու է կործանարար, հատկապես եթե սրան գումարենք նաև բանկային համակարգի հնարավոր ճգնաժամը՝ բանկային գաղտնիքի վերացման և արդեն իսկ նշմարվող սպառողական վարկավորման ռիսկայնության համատեքստում։ Ինչպես նաև՝ երկրում օտարերկրյա ուղիղ ներդրումների սրընթաց անկման պարագայում։ Դուք այս խնդրին նայում եք նեղ, կադաստրային հայացքով, ինչը նորմալ է կոնկրետ ոլորտային պաշտոնյայի համար։ Ես սովորել եմ նայել ավելի լայն՝ ամենատարբեր գործոններ հաշվի առնելով։ Մի վիրավորվեք, երբ Ձեզ խորհուրդ են տալիս կամ նախազգուշացնում են։ Նույնիսկ Ձեր մեկ տարվա պաշտոնավարումը կադաստրի պետի պաշտոնում չի երաշխավորում մեր անշարժ գույքի շուկայի երկարատև կայունությունն ու բարգավաճումը։

Հաջորդը. կադաստրը հանդիսանում է սովորական պետական մարմին, որը գրանցում է սեփականության հանդեպ իրավունքը։ Ժամանակին այս մարմնի բարեփոխումը նույնպես, ցավոք, մնաց անկատար։ Եթե խոսում ենք հռոմեական կամ այլ մոտեցումներից, ապա անտեղյակների համար ասեմ, որ ընդհանրապես աշխարհում շատ քիչ են դեպքերը, երբ այդ մարմինը կառավարությանը կից է։ Այն սովորաբար լինում է ռեգիստրի կարգավիճակում՝ որևէ նախարարության կազմում, օրինակ՝ արդարադատության, էկոնոմիկայի կամ ֆինանսների։ Դուք այսօր ղեկավարում եք մի կառույց, որը ստեղծվել է 2000-ականներին. միջազգային կազմակերպությունների կողմից մեր փորձը համարվել էր առավել հաջողված, և ներկայացվում էր որպես օրինակ՝ այլ երկրների համար։ Բայց Դուք ունեք հնարավորություն՝ այն համապատասխանեցնել ձևավորված միջազգային պրակտիկային, եթե այն Ձեզ ավելի է դուր գալիս, և Կադաստրը Կառավարության կից մարմնից տեղափոխել որևէ նախարարության կազմ։

Եվ վերջում. ցավոք, իմ անհանգստություններն էլ ավելի խորացան: Ես ակնկալում էի մասնագիտական խոսակցություն՝ հասարակության լայն շերտերին ուղիղ կերպով առնչվող այս թեմայի շուրջ։ Հուսով եմ՝ քննարկումները Հայաստանում երբևէ հենց այդ հունով կսկսեն ընթանալ։


Արմեն Գևորգյան
ՀՀ նախկին փոխվարչապետ