Փաշինյանի ամերիկյան օրակարգը դեռ հստակեցված չէ
«Հրապարակ» թերթը գրում է.
«Սեպտեմբերի 17-ին Նյու Յորքում բացվող ՄԱԿ-ի 74-րդ ասամբլեան բավականին տեսարժան կլինի ոչ միայն այն հանգամանքով, որ պաշտոնից հեռացավ Մերձավոր Արևելքի ու գունավոր հեղափոխությունների մասնագետ, տարածաշրջանային հարցերն ուժային մեթոդներով լուծելու կողմնակից Բոլթոնը, այլև հենց այդ ասամբլեայում է աշխարհն սպասում Թրամփ-Ռոհանի պատմական հանդիպմանը: Ասամբլեան հետաքրքիր կլինի նաև Զելենսկի-Թրամփ հանդիպմամբ, ինչը նույնպես սպասվում է:
Նիկոլ Փաշինյանը ևս կմեկնի Նյու Յորք` մասնակցելու այդ համաժողովին: Հարցին` ե՞րբ է նախատեսված ասամբլեայում Փաշինյանի ելույթը, վարչապետի մամլո խոսնակ Վլադիմիր Կարապետյանն ասաց` սեպտեմբերի 25-ին: Ամերիկայում ի՞նչ օրակարգ ունի Փաշինյանը։
«Դեռ երկկողմ հանդիպումներ կան, որոնք չեն ավարտվել, հանդիպումների օրակարգը դեռ ամբողջացված չէ, հայտնի է միայն, որ պարոն Փաշինյանն ամսի 22-ին լինելու է Գլենդելում` Լոս Անջելեսում, ուր ժամը 4-ին հայ համայնքի հետ նշանակված է միտինգ-հանդիպում»:
Նա չի՞ մասնակցելու Հայաստանի անկախության տոնակատարություններին։ «Անպայման մասնակցելու է, արդեն իսկ կոչ է արել բոլորին` օրն սկսել Գյումրուց»: Բա հասցնելո՞ւ է ԱՄՆ` լոսանջելեսյան միտինգին: «Հասցնելու է»: Դեռ որոշվա՞ծ չէ նաև, թե ովքեր են նրան ուղեկցելու այցի ընթացքում։ «Այդ մասին լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասաց Կարապետյանը»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի