Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակը Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում է Գազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. Լայեն Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն Ավարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Մրցաշարը զրկվում է ինտրիգից Էստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանը Թաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը Շենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնում

«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՀասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)Էմմանուել Մակրոնը հորդորել է Արսեն Վենգերին պայքարել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնի համարԱֆղանստանում կանանց արգելված է սովորել բժշկական ուսումնական հաստատություններում
Մամուլ

Փաշինյանի քաղաքական երկվությունը. իր քաղաքական ամբիցիաներն ի կատար ածելու համար նա գործի է դնում իր գլխավոր գործիքը՝ ամբոխահաճությունը

 «Փաստ» թերթը գրում է.


«Պատմությունը յուրաքանչյուր քաղաքական գործչի տալիս է իր գնահատականը՝ կախված նրանից, թե այդ գործիչներից յուրաքանչյուրը ինչքանով է սկզբունքային եղել իր դիրքորոշումներում և ինչքանով է կարողացել իրականություն դարձնել իր նպատակադրումները։

Եթե այս պրիզմայից ենք մոտենում Փաշինյանի քաղաքական կենսագրությանը, ապա շատ հետաքրքիր պատկեր է ստացվում, քանի որ թվում է, թե ընդդիմադիր Փաշինյանն ուրիշ անձնավորություն է, իսկ արդեն վարչապետ Փաշինյանը՝ լիովին մեկ այլ անձնավորություն։

Բոլորս էլ հիշում ենք, թե ինչպես էր ընդդիմադիր Փաշինյանը ԱԺ ամբիոնից նախկին իշխանություններին քննադատում ավելորդ պրոռուսականության մեջ, իսկ Ռուսաստանին էլ մեղադրում Ապրիլյան պատերազմը սանձազերծելու հարցում՝ նշելով, թե «Ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵՏՄ անդամ դարձնելու համար էր»։

Իսկ հիմա Փաշինյանը, երբ արդեն հայտնվել է իշխանության ղեկին, իսպառ մոռացել է նախկինում արված իր հայտարարությունների մասին, սկսել է ձոներ հյուսել հայ-ռուսական բարեկամության վերաբերյալ և ընդգծել մեզ համար ԵՏՄ-ի կարևորությունը։

Ավելին՝ Փաշինյանը առիթը բաց չի թողնում ՌԴ նախագահին սիրաշահելու համար, ինչում ինքն անցյալում մեղադրում էր նախկին իշխանության ներկայացուցիչներին։

Փաշինյանը նաև դեմ էր պարտադիր կուտակային համակարգին, մասնակցում էր «Դեմ եմ»-ի հանրահավաքին և կրակոտ ճառեր ասում, բայց երբ դարձավ վարչապետ, ինչպես սիրում է ասել ինքը, «մի գիշերվա մեջ» դիրքորոշումը փոխեց այս հարցում, և ճակատագրի հեգնանքով հենց իրեն էր վերապահված կուտակայինը ամբողջությամբ կիրառման մեջ դնելը։

Ճանապարհին տեղադրված արագաչափերի և տեսախցիկների հարցը ևս ընդդիմադիր Փաշինյանի սիրած թեման էր։

Վերջինս ջանք չէր խնայում ժողովրդին ի ցույց դնել, թե տեսախցիկների և արագաչափերի միջոցով արձանագրված տուգանքներով թալանում են ժողովրդին։

Անցած տարվա ապրիլին իր համակիրների հետ միասին նա փակում էր արագաչափերի տեսախցիկները և այդ առիթով նույնիսկ բանաստեղծություններ գրում, բայց երբ դարձավ վարչապետ, փոխեց իր դիրքորոշումը։

Վերջինս սկսեց հիմնավորել արագաչափերի և տեսախցիկների առկայությունը ճանապարհային պատահարները կանխարգելելու անհրաժեշտությամբ։

Ընդդիմադիր Փաշինյանի և վարչապետ Փաշինյանի՝ տրամագծորեն հակառակ դիրքորոշումների շարքը կարելի է երկար շարունակել, և հաշվի առնելով այս հանգամանքը` բացառված չէ, որ ներկայիս վարչապետ Փաշինյանը կարող է լիովին հակադրվել վաղվա վարչապետ Փաշինյանին։

Օրինակ՝ ներկայումս Փաշինյանը հիմնավորում է Ամուլսարի հանքի շահագործման կարևորությունը և օգուտները, բայց վաղվա Փաշինյանը, տեսնելով հանքի շահագործման դեմ ահագնացող բողոքի ալիքը, կարող է արդեն հիմնավորել հանքի շահագործման անթույլատրելիությունը և շրջակա միջավայրին հասցվող վնասները։

Դիտարկելով Փաշինյանի ողջ քաղաքական հետագիծը՝ տեսնում ենք, որ վերջինս միայն մեկ սկզբունք ունի, որը վերաբերում է անսկզբունքայնությանը։ Եվ իր քաղաքական ամբիցիաները ի կատար ածելու համար Փաշինյանը գործի է դնում իր գլխավոր գործիքը՝ ամբոխահաճությունը։ Ինչպես նշել է Շառլ դը Գոլը, տեր դառնալու համար քաղաքական գործիչը ներկայանում է ծառայի դերում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: