Նոր բացահայտումներ․ ինչ նամակ է ուղարկել զինվորական դատախազի տեղակալը Արթուր Դավթյանին
«Ժողովուրդ» թերթը գրում է․
««Ժողովուրդ» օրաթերթի ձեռքում է հատնվել ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ վերահսկողության վարչության նախկին պետ, ներկայումս ՀՀ զինվորական դատախազի տեղակալ Վահագ Մուրադյանի նամակը` ուղղված ՀՀ գլխավոր դատախազությանն ու անձամբ դատախազ Արթուր Դավթյանին: Վահագն Մուրադյանը ներկայացնում է, թե ինչ է կատարվում եւ, ըստ էության, իր այս նամակով փորձում է համակարգում առկա իրավիճակը վեր հանել: Նամակում, օրինակ, ասվում է.
«Պարոն Ա.Դավթյանը, իմ նկատմամբ ունեցած անձնական վերաբերմունքից ելնելով, նույնիսկ մի կողմ է դրել դատախազության շահը եւ ցանկանում է վերացնել Հատկապես կարեւոր գործերով քննության նկատմամբ հսկողության վարչությունը, որ հանկարծ դատական կարգով իմ իրավունքները վերականգնելու դեպքում չկարողանամ զբաղեցնել նույն վարչության ղեկավարի պաշտոնը:
Այդ ամենից ակնհայտ է, որ պարոն Ա. Դավթյանն իր պաշտոնեական լիազորությունները չարաշահում է իմ նկատմամբ հետապնդումներ իրականացնելու համար»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի