Զոհրաբ Մնացականյանը ԵՄ պատվիրակության նոր ղեկավարին ներկայացրել է ՀՀ բարեփոխումների հավակնոտ օրակարգը
Սեպտեմբերի 13-ին ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց Հայաստանում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին՝ վերջինիս հավատարմագրերի պատճենն ընդունելու առթիվ։
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մնացականյանը շնորհավորեց ԵՄ դեսպանին կարեւոր եւ պատասխանատու առաքելության ստանձնման կապակցությամբ՝ ընդգծելով վստահությունն առ այն, որ դեսպանն իր դիվանագիտական ծառայությամբ կնպաստի ՀՀ-ԵՄ գործընկերության հետագա խորացմանն ու զարգացմանը։
ՀՀ արտաքին գերատեսչության ղեկավարը դեսպանին ներկայացրեց ՀՀ կառավարության կողմից որդեգրված բարեփոխումների հավակնոտ օրակարգը՝ ընդգծելով դրա կյանքի կոչման հարցում ԵՄ աջակցության կարեւորությունը։
Զրուցակիցները քննարկեցին ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգին առնչվող հարցերի լայն շրջանակ։ Մասնավորապես, անդրադարձ կատարվեց առաջիկա բարձրաստիճան փոխայցերին, Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրին եւ դրա կիրարկման ճանապարհային քարտեզին։ Ընդգծվեց մարդկանց միջեւ շփումների խթանմանն ուղղված գործնական քայլերի նախաձեռնման կարեւորությունը։
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում նաեւ Արեւելյան գործընկերության 2020թ.-ից անդին օրակարգի համատեղ մշակման շուրջ։ ԱԳ նախարարն անդրադարձավ հոկտեմբերի 9-ին Արեւելյան գործընկերության 10-ամյակին նվիրված երեւանյան համաժողովի նախապտրաստական աշխատանքներին։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի