150 000-ից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում.սա լավ նորություն է. Փաշինյան
Ունենք լավատեսական տեղեկություններ, 150 հազարից մինչև 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Այսօր պետական եկամուտների կոմիտեն ներկայացրեց 2018 թվականի մայիսից ի վեր գրանցված աշխատողների ճշգրտված թիվը: Նշեմ, որ սա դինամիկ թիվ է, որը ՊԵԿ-ը կարող է ստուգել եւ ճշգրտել ցանկացած պահի:
Վերջին՝ ճշգրտման արդյունքում մենք ունենք ավելի լավատեսական տեղեկություններ: Ըստ այդմ, 2018 թվականի մայիսից մինչեւ օրս ի հայտ է եկել 65 հազար 37 աշխատատեղ (աճը՝ 12 տոկոս) երեկ հայտարարված 64 հազար 899-ի փոխարեն:
Եթե 65 հազար 37 գրանցված աշխատողներին բաղդատենք ըստ եկամտային հարկի սանդղակի քայլքերի, պատկերը հետեւյալն է. մինչեւ 150 հազար դրամ եկամուտ ստացած աշխատողների քանակը հիշյալ ցուցանիշում կազմում է 11 հազար 536, 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 52 հազար 874, իսկ 2 մլն դրամից ավել եկամուտ ստացած աշխատատեղերի քանակը՝ 627։
Ինչպես տեսաք, 150 հազարից մինչեւ 2 մլն դրամ աշխատավարձ ստացող սեգմենտը գերակշիռ մեծամասնություն է կազմում, ինչը շատ լավ նորություն է:
Ըստ հաստատված տվյալների այս խմբի մարդկանց նախորդ տարվա մայիսից մինչեւ այս տարվա օգոստոս վճարվել է 22 միլիարդ 150 միլիոն դրամ աշխատավարձ: Այս սեգմենտի աշխատողների միջինացված աշխատավարձը շուրջ 400 հազար դրամ է:
Ընդհանուր առմամբ նոր գրանցված աշխատողները այս ընթացքում վճարել են ավելի քան 6 միլիարդ դրամ եկամտային հարկ:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի