Պահանջվում է ընդդիմություն
«Իրատես» թերթը գրում է.
«Այսօր քաղաքական իրական գործընթացները տեղի են ունենում ընդդիմադիր դաշտում։ Քաղաքական ուժերը, անհատները, հասարակական հատվածի ներկայացուցիչները վերադասավորվում են, վերակազմավորվում և համախմբվում։ Կուլիսային ակտիվ գործընթացներ են ընթանում, իսկ իշխանությունում առկա ճգնաժամային իրավիճակն ընդդիմադիրների ջրաղացին ջուր է լցնում։
Սովորաբար իշխանության «տեղի» համար են ընդդիմադիր ուժերը պայքարում, հիմա այդ պայքարը տեղափոխվել է ընդդիմադիր դաշտ, որովհետև կա իշխանություն (իհարկե, նրա որակի և ամրության առնչությամբ մեծ վերապահումներ կան), բայց չկա դրա հակադիր բևեռը, որը կարող է քաղաքական վտանգ ներկայացնել իշխանության համար։ Ցաքուցրիվ ուժերը, անհատները քննադատության մեծ հարթակ են ստեղծում, բայց չկա մեկ ամբողջական ուժ, որը նրանց մի տանիքի տակ հավաքի։
Այսօր ընդդիմադիր թևերը, միմյանց դեմ պայքար մղելով, փորձում են «վերցնել» ընդդիմադիր դաշտը։ Ուշագրավ է, որ այստեղ պայքարն ավելի կատաղի է, ամեն մեկը փորձում է ցույց տալ, թե իրենցից ով է ավելի քիչ թաթախված նախկին արատների մեջ։ Սակայն նրանց խմբագրած, «մաքրամաքուր» կենսագրությանը հազիվ թե բոլորը հավատան, որովհետև Հայաստանը շատ փոքր է, իսկ քաղաքական կապերն ու գործարքները դժվար չէ բացահայտել։ Այնպես որ, նախկին ՀՀԿ-ական իշխանությունից անջատվելու, սրբագործվելու բոլոր փորձերը անօգուտ են։ Նախկին իշխանություններից ընդդիմություն կերտելը լուրջ աշխատանք է պահանջում, բայց ոչ աչքկապոցի, բոլորը բոլորին շատ լավ գիտեն։
Ինչ վերաբերում է խորհրդարանական ընդդիմությանը, այն ավելի անմխիթար վիճակում է. չդառնալով Նիկոլ Փաշինյանին իրական ընդդիմություն, չգիտեն` ինչպես շարունակել իրենց գործունեությունը։ Եղած խնդիրներին գումարվում են այդ ուժերի ներսում եղած «պայթյունները»։ «Լուսավոր Հայաստանում» առաջին պայթյունն արդեն տեղի ունեցավ. Արման Բաբաջանյանը հրապարակավ քննադատեց գործընկերներին ու հեռացավ։ ԼՀԿ-ում էլ դեռ չգիտեն՝ ինչպես վերակազմակերպվել, ընկած վարկանիշը բարձրացնել. ապացույցը` վերջին սոցհարցումները, երբ ՀՀԿ-ն ավելի մեծ վարկանիշ ուներ, քան ԼՀԿ-ն»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի