Արցախի ԱԺ-ն ստացել է Սամվել Բաբայանի ստորագրահավաքի փաթեթը․ այն կուղարկվի ՍԴ
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` Արցախի խորհրդարանը սեպտեմբերի 9-ին ստացել է ԼՂ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի նախաձեռնած ստորագրահավաքի փաթեթը: Մեր տեղեկություններով` այն ներկայացվել է ԼՂՀ ԱԺ Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովին, որպեսզի այնտեղ առաջիկայում քննարկվի հարցը, ու եթե նպատակահարմար գտնեն, ընդգրկեն ԱԺ լիագումար նիստում:
Բայց, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն, Արցախի իշխանությունները նպատակ ունեն այն ուղարկել Սահմանադրական դատարան՝ դրա սահմանադրականությունը ստուգելու համար: Իսկ այդ դեպքում դեռ մոտ երկուսուկես ամիս կտեւի այդ պրոցեսը:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացրել էր, որ, ըստ ԿԸՀ-ի տվյալների, Բաբայանի կողմնակիցների հավաքած ստորագրությունների ընդհանուր թիվը 19 հազարից մի փոքր է ավելի եղել: Բայց դա խնդիր չէ, քանի որ Արցախում հանրաքվե անցկացնելու համար, ըստ Սահմանադրության, անհրաժեշտ է ընտրողների 10 տոկոսի ստորագրությունը, այսինքն՝ 10 հազար 278 ստորագրություն, ուստի կարելի է ասել, որ Բաբայանը հավաքել է անհրաժեշտ թվով ստորագրություններ»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի