Ամուլսարը՝ նոր «էլեկտրիկ Երեւան». այդ մասին զեկուցել են Փաշինյանին
«Փաստ» թերթը գրում է.
«Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները, հասկանալով, որ բառացիորեն «տանուլ» են տալիս Ամուլսարի հարցում, նախաձեռնել են թեման հնարավոր ձեւերով «ջրելու» տարբերակներ առաջ քաշել՝ հանրային ուշադրությունը շեղելու համար։
Իշխանությունում հասկացել են, որ «սկանդալային ձերբակալությունների» շարքն այլեւս չի աշխատում եւ փորձում են հանրությանը նոր «տեսարաններ» մատուցել։ Սակայն փաստն այն է, որ բնապահպանները եւ ջերմուկցիները տրամադրված են բավականին վճռական եւ չեն պատրաստվում հետքայլ անել։
Ավելին, խոսակցություններ կան, որ Ամուլսարի շահագործման դեմ պայքարը բոլոր նախապայմաններն ունի նոր «էլեկտրիկ Երեւան» դառնալու համար։
Առաջիկա օրերին սպասվում են ավելի զանգվածային ցույցեր, որոնց իրենց մասնակցությունը կբերեն նաեւ մի շարք հայտնի դեմքեր, այդ թվում՝ շոուբիզնեսից։ Կառավարական աղբյուրի փոխանցմամբ, այս մասին զեկուցվել է Փաշինյանին եւ նշվել, թե ինչ հնարավոր ռիսկեր կարող է դա ունենալ, այդ թվում՝ քաղաքական։
Պատահական չէ, որ նախօրեին տեղի ունեցած երթի ժամանակ ցուցարարները իրենց վանկարկումների մեջ պահանջում էին Փաշինյանի հրաժարականը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով
Ինչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրա
Ռոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումը
Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Փրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դին
Հրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վ...
Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի