Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ Կառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ ԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումը Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ Փակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. Ջաբարով Ժաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարները Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում են Հրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումը Էրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համար

Ես չեմ ուզում հիմա բանակցել. ԹրամփԱնցած 1 օրում գրանցվել է 15 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 20-ը՝ վիրավորվելԻրանն ԱՄՆ-ին մեղադրում է փոխըմբռնման հուշագիրը խախտելու համարԱռաջիկա օրերին սպասվում է փոփոխական եղանակ․ ջերմաստիճանը կնվազիՀութիները նախազգուշացրել են ավիաընկերություններին հեռու մնալ Սաուդյան Արաբիայի երկնքիցԿառավարությունը սկսում է ԹՐԻՓՓ-ի վավերացումը. փաստաթուղթը կուղարկվի ՍԴ105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածելՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելուԵրևանում շատ բարձր մակարդակի են մատուցողներին ներկայացվող պահանջները. ՓաշինյանԱՄՆ-ը 7 ժամ շարունակ հարվածներ է հասցրել Իրանին և վերականգնել ծովային շրջափակումըԿենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված էՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներՔննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորություններըԻրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազայինՏեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունըԹեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ ԱրաղչիԾովի հատակին ոսկու «գանձարան» են գտելՈստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներՓակ երկնքի դեպքում Կիևը կկարողանա հարձակվել ռուսական օբյեկտների վրա. ՋաբարովԺաննա Անդրեասյանը և Նայեֆ ալ Ֆայեզը քննարկել են Մատենադարանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության հեռանկարներըԱդրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան առաքումները շարունակվում ենՀրդեհ` Պուշկինի փողոցում գտնվող ռեստորանային համալիրներից մեկում․ կանխվել է տարածումըԷրդողանի նվիրած զենքերը խնդրահարույց են դարձել Եվրոպա անցկացնելու համարԻնչպես են գայլերը գյուղի բանուկ մասում հարձակվել գյուղացիների վրաՀրաժարվել եմ պատգամավորի մանդատից և շարունակելու եմ իմ գործունեությունը՝ որպես Վայոց ձորի մարզպետ. Վահագն ԱրսենյանՓրկարարները Խաչաղբյուր գետից դուրս են բերել քաղաքացու դինՍաուդյան Արաբիան ընդհատում է ֆինանսական փոխանցումները ԱՄԷ. FTՌոմիկ Մխիթարյանը դադարեցնում է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավարի պաշտոնավարումըԱրարատի ցեմենտի գործարանը վերսկսել է իր արտադրական գործընթացըԴավիթ Առուշանյանը հրաժարվել է ԱԺ պատգամավորի մանդատիցՔաղաքապետարանը պարզաբանել է Գագիկ Ծառուկյանի կենդանիների տեղափոխման շուրջ շահարկումներըԹուրքիան որոշել է չմասնակցել ՆԱՏՕ-ի Պաշտպանության, անվտանգության և կայունության բանկի (DSRB) հիմնադրմանըԱշոցք համայնքի տիրապետմանն է վերադարձվել 15,6 հա մակերեսով հողատարածքՊԵԿ-ը վարսավիրական և գեղեցկության ծառայությունների մատուցման ոլորտում իրականացնում է իրազեկման և աջակցման ծրագիրԱրևմտյան առաջնորդները պետք է ուժեղ ճնշում գործադրեն Ռուսաստանի վրա. Չեխիայի նախագահՔոնոր Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է պրոֆեսիոնալ սպորտԿասեցվել է «Մարտին սթար»-ի բրիկետ վանիլային պաղպաղակի գործունեությունըԷնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլըՀՀ կառավարությունն առողջության ապահովագրության համակարգի շրջանակում վերջին 6 ամսում 97 մլրդ 4 մլն դրամ է ուղղել քաղաքացիների առողջական խնդիրների լուծմանըԿրեմլը մեկնաբանել է Թուրքիայի կողմից Ս-400-ների հնարավոր վաճառքի մասին տեղեկություններըԻնչի՞ց են մահանում Հայաստանում․ մահացության հիմնական պատճառները՝ նոր վիճակագրությամբՀՀ-ում էբոլայի հիվանդության դեպքեր չեն արձանագրվել. ՀՎԿԱԿՊուտինն էքսպանսիա կսկսի դեպի Բելառուս, Վրաստան և Հայաստան. ՍահակաշվիլիԱնգլիայի հավաքականի կիսապաշտպան Դեկլան Ռայսը մեկուսացվել է թիմիցՄԻՊ ներկայացուցիչները «Գորիս» ՔԿՀ-ում ծանոթացել են ազատությունից զրկված անձանց պահման պայմաններինՍտամբուլում Սկյուտարի հայկական գերեզմանոցը հարձակման է ենթարկվելԴամասկոսում իրականացված ահաբեկչական հարձակումների համար պատասխանատու է «Իսլամական պետության» հետ կապված բջիջըՀայաստանի քաղաքային փողոցների շուրջ 79 տոկոսը բարեկարգված էՄեկ օրում բացահայտվել է 168 հանցագործություն. ՆԳՆԲասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկել կիսաեզրափակիչ
Հայաստան

Ես միանշանակ հայացք չունեմ Ամուլսարի հարցի շուրջ. «Անհայտ բաժանորդը» ֆիլմի դերասանը կվերցնի մանդատը

 

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր ԱԺ «Իմ քայլը» դաշինքի պատգամավոր Էդգար Առաքելյանի լիազորությունները դադարեցվել են, իսկ ցուցակով հաջորդ թեկնածուն Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Մանուկյանն է։

ArmDaily.am-ի հետ զրույցում Արթուր Մանուկյանը հայտնեց, որ մանդատը վերցնելու է. «Ֆրակցիայի հետ անընդհատ կապի մեջ եմ, ես չեմ ուզում խուսափել այդ ծանրությունից և պատասխանատվությունից»։

Հարցին՝ արդյո՞ք չի վախենում քաղաքական թիմի հետ կապված հայացքների ու դիրքորոշումների հետ խնդիրներ ունենալուց՝ Մանուկյանը պատասխանեց. «Ես ՔՊ-ից եմ և հիմնադիրներից եմ, մենք միշտ ունենում ենք տարաձայնություններ և այդ տարաձայնությունները լուծում ենք քննարկումների միջոցով։ Մեզ մոտ դրվածքը էդպես է՝ մենք բոլորս ասում ենք մեր կարծիքները, խոսում ենք, քննարկում ենք և գալիս ենք ինչ որ հայտարարի։

Դիտարկմանը, որ Ամուլսարի հարցում տարակարծություն եղել է, կուսակիցներից ոմանք բացահայտ դեմ են արտահայտվել, իսկ Էդգար Առաքելյանի կողմից մանդատը վայր դնելու հիմնական պատճառներից մեկն էլ հենց այս հարցի շուրջ ունեցած տարակարծությունն էր՝ Մանուկյանը հայտնեց. «Ես դերասան եմ, ռեժիսոր, երգիչ և այս տեսակ հարցերը ինձ համար մի տեսակ ավելի շատ էսթետիկ ու էթիկ բնույթ են կրում, քան տնտեսական։ Ես իհարկե կողմ եմ, որ սարը մնա սար, ձորը մնա ձոր, բնությունը մնա բնություն, ատոմակայաններ չլինեն, Նաիրիտը չլինի, բայց այն փորձանքը, որ ժողովուրդը ապրեց 90-ականներին՝ փակելով ատոմակայան և Նաիրիտ, դա եղել է կոնկրետ փորձանք էս ժողովրդի գլխին, հազարավոր մարդիկ լքեցին երկիրը, միլիոնավոր երեխաներ չծնվեցին, հազար ու մի բացասական հետևանքներ ունեցան էդ բացասական գործարանները, նաև ատոմակայանը, որը էկոլոգիային օգուտ չի, ես չգիտեմ»։

Հարցին՝ Ամուլսարի մասով ի՞նչ դիրքորոշում ունեք՝ պետք է սար մնա, թե՞ հանք դառնա՝ Մանուկյանը պատասխանեց. «Ինձ համար դժվար է այդ հարցին պատասխանել, ավելի ճիշտ է մասնագետներին լսել և կողմնորոշվել նրանց կարծիքով, մի էմոցիոնալ և առաջին հայացքից ճշմարիտ խնդիր, չնայած երկրորդ հայացքից ևս ճշմարիտ է, ես միանշանակ հայացք չունեմ այս խնդիր շուրջ, ավելի լավ է լսեմ մասնագետներին, ովքեր խորամուտ են եղել և խորապես ուսումնասիրել են՝ բացելու ու փակելու վնասներն ու օգուտները»։

Մանուկյանը նշեց, որ Ազգային Ժողովում մշակութային խնդիրներ է բարձրաձայնելու՝ կինոյի ու թատորնի մասին հարցեր է բարձրաձայնելու. «Ես այդ ոլորտում վաղուց եմ և խնդիրները իմ մաշկի վրա զգացել եմ։ Հիմա կինոներում ու թատրոններում եմ խաղում, խաղում եմ «Անհայտ բաժանորդը» ֆիլմում, նախօրոք ունեցած պայմանավորվածությւոններ կան, պետք է փորձեմ հասկանալ օրենքով թույլատրվում է ինձ օրենքով այդ պայմանավորվածությունները կատարել, թե՝ օրենքը արգելում է»։

Հիշեցնենք, որ Էդգար Առաքելյանը մանդատը վայր դնելու մասին հայտարարել էր Facebook-ի իր էջում օգոստոսի 29-ին, որտեղ նշել էր. «Որոշումը բացառապես իմն է, պարտադրված կամ հրահրված չէ որեւէ մեկի կողմից: Պատճառները մաքուր անձնական տիրույթում են: Քաղաքականությամբ զբաղվող անձը պիտի օժտված լինի քաղաքականությամբ զբաղվելու համար անհրաժեշտ որակներով: Խորապես հավատացած եմ, որ ինձ մոտ այդ որակներից մի քանի կարեւորագույնները բացակայում են, ինչն ինձ անհամատեղելի է դարձնում այդ գործունեության հետ»:

Նշենք, որ «Իմ քայլը» դաշինքի ցուցակում հաջորդ թեկնածուն Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, մասնագիտությամբ՝ ռեժիսոր, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արթուր Մանուկյանն է: