Դատարանը քննում է Ռոբերտ Քոչարյանին ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը
Երևանի ընդհանուր իրավասության դատարանում մեկնարկեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննությունը։ Նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանը տեղեկացրեց, որ դատարանը ստացել է Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցին վերաբերող երկու միջնորդություն։
Միջնորդություններից մեկը վերաբերում է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ գրավի կիրառումը թույլատրելի ճանաչելուն, մեղադրյալի նկատմամբ անազատության հետ չկապված խափանման միջոց ընտրելուն, որը Քոչարյանի պաշտպանները ներկայացրել էին դեռևս երկու ամիս առաջ։
Այնուհետև գործը դատաքննության նշանակելուց հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդել էին սեպտեմբերի 4–ի ՍԴ որոշման հիմքով Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը անհապաղ դադարեցնել և Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցն անհապաղ վերացնել։ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանները հայտարարեցին, որ առաջնահերթ կարգով պետք է քննարկել երկրորդ միջնորդությունը։ Այս պահին երկրորդ նախագահի պաշտպաններից Արամ Օրբելյանը հրապարակում է Քոչարյանին անհապաղ ազատ արձակելու միջնորդությունը։
Ավելի վաղ հայտնել ենք, որ սեպտեմբերի 4–ին ՍԴ–ն մասնակի բավարարեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումը։ Բարձր դատարանը արձանագրեց, որ 35-րդ հոդվածի 2–րդ մասում նշված քրեական հետապնդումը բացառող հանգամանքների թվում անձեռնմխելիությանը վերաբերող կարգավորում առկա չէ, ինչը հակասահմանադրական է։ Այս որոշումից հետո Քոչարյանի պաշտպանները միջնորդեցին առաջին ատյանի դատարանին՝ ՍԴ որոշման հիմքով անհապաղ ազատ արձակել երկրորդ նախագահին։ Մինչդեռ դատախազությունը պնդում է, որ ՍԴ որոշման ուժով Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու հիմքեր չկան։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Ոստիկանները հայտնաբերել են կանեփ աճեցնելու դեպքեր․ նախաձեռնվել են վարույթներ
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է