Ֆերիկ գյուղի բնակիչներին ոստիկանությունը փորձում է ուժի կիրառմամբ հեռացնել իրենց պատկանող հողատարածքներից
Ոստիկանությունը փորձում է ուժի կիրառմամբ Արմավիրի մարզի եզդիական Ֆերիկ գյուղի բնակիչներին հեռացնել իրենց գյուղի դաշտեր տանող ճանապարհից։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, NEWS.am-ին հայտնում է «Մարդու իրավունքների կենտրոնի» համակարգող, իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանը։
Նա պատմեց, որ 3 տարի առաջ համայնքի նախկին գյուղապետ Նորիկ Հայրապետյան վաճառել է համայնքի բնակիչներին պատկանող 2 հարյուր հեկտար հողատարածքը ԵԿՄ նախկին նախագահ Մանվել Գրիգորյանի ազգականներ՝ Զարզանդ եւ Հրանտ Գրիգորյաններին։ Նրանք էլ 2 տարի հետո այդ հողատարածքները վաճառել են լիբանանահայ գործարարին։
Սաշիկ Սուլթանյանը պատմեց, որ գործարարը եկել է համայնք եւ գյուղացիներից պահանջել, որ ազատեն այդ տարածքները, սակայն գյուղացիները հրաժարվում են իրենց հողերը տալ լիբանանահային. «Գյուղացիները նոր են իմանում, որ այդ հողատարածքներն այլեւս իրենց չի պատկանում։ Հողն ապօրինի կերպով է վաճառվել, իսկական տերերը, այսինքն բնակիչները, անգամ տեղյակ չեն եղել, որ վաճառված է եղել»։ Սուլթանյանը նշեց, որ Հողատարածքները եղել են համայնքի սեփականությունը, որեւէ անձի չեն պատկանել։
«Եթե այսպիսի դեպքերը շարունակական բնույթ կրեն այդ գյուղացիները արտագաղթելու են։ Այդ 2 հարյուր հեկտար հողատարածքը իրենց միակ զբաղվածության ուղին է։ Այդ հողատարածքներն իրենց ծառայում են հիմնականում արոտավայրերի եւ գյուղատնտեսական նշանակության բերք՝ ցորեն, գարի մշակելու համար»։
Իրավապաշտպանը հայտնեց, որ այս պահին բնակիչները պատրաստվում են փակել այդ հողատարածքներ տանող ճանապարհները. «Ոստիկանությունը բնակիչներին ասում է օրինական կերպով այդ հողը պատկանում է լիբանանահային։ Այդ հողատարածքների վերաբերյալ կա հարուցված քրեական գործ։ Ոստիկանության աշխատակիցներն էլ բնակիչներին ասում են մինչեւ դատավճիռը չլինի եւ եզրակացություն չլինի հողը կմնա լիբանանահային»։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ