Իմ Հերոս նախագիծ
Գլխավոր Թոփ լուրեր Լրահոս Վիդեո Թրենդ
Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններ «Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակը Հայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում է Գազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունեն Երևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքը Արքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներին ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. Լայեն Չհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոն Ավարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունը Մրցաշարը զրկվում է ինտրիգից Էստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանը Թաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկը

Զգուշացե՛ք․ ՆԳՆ անունից կրկին տարածվում են կեղծ հաղորդագրություններՊետք է Երևանում սահմանափակենք երթևեկող ավտոմեքենաների քանակը. մեքենա վարելու մեր մշակույթը շատ վատն է. Ավինյան«Երեխան պետք է գնա դպրոց այնտեղ, որտեղ ոտքով կարա հասնի». խցանումներից ազատվելու Ավինյանի տարբերակըՍտամբուլ-Երևան-Ստամբուլ երթուղով իրականացվել է առաջին կանոնավոր բեռնափոխադրող չվերթըՀայաստան այցելող զբոսաշրջիկների աշխարհագրությունը փոխվում էԳազայի բնակիչները ապաստարանի և մարդասիրական օգնության կարիք ունենԵրևանի մետրոպոլիտենի շարժակազմը համալրվում է. այսօրվանից գիծ է վերադարձել երեք վագոնանոց գնացքըԱրքայազն Հարին Ուկրաինայում հանդիպել է վիրավորված զինծառայողներինԾեծկռտուք Հանրայինի եթերում (տեսանյութ)ԵՄ-ն կմասնակցի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև բանակցություններին E5+ԵՄ ձևաչափով. ԼայենՉհայտարարված մշտադիտարկման այց է իրականացվել «Ձորակ» շուրջօրյա մասնագիտացված խնամքի կենտրոնԱվարտվել է ընտանեկան բռնության ենթարկելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունըՄրցաշարը զրկվում է ինտրիգիցԷստոնիան մտադիր է փակել Ռուսաստանի հետ սահմանըԹաթարստանում գիշերը հարձակման է ենթարկվել Եվրոպայի խոշորագույն նավթաքիմիական համալիրներից մեկըՇենժեն քաղաքն այս շաբաթ կհայտնվի միջազգային ուշադրության կենտրոնումՀՀ քրեակատարողական համակարգում օտարերկրյա դատապարտյալների պահման պայմաններն ու իրականացվող բարեփոխումներըԳորիսի տարածաշրջանում, Մեղրիի լեռնանցքում ձյուն է տեղումՎթարային ջրանջատում` Գորիս քաղաքում Յեմենի կառավարական զորքերի հեռանալը հութիներին տալիս է ավելի մեծ վերահսկողություն Հայաստանի գիտական կենտրոնները` որպես զբոսաշրջային ուղղություններՊրագայում բողոքի ցույց են անցկացրել հանրային լրատվամիջոցների ֆինանսավորման փոփոխության դեմՀռոմի պապ Լևոն XIV-ն ավարտել է շրջագայությունը ՊերուումՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստ (տեսանյութ) 16.11.2026ESPN. Աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշըՀայաստանի և Կամբոջայի վարչապետները քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հարցերՆոյեմբերի 20-ից Սևանա լճում կարգելվի սիգի արդյունագործական որսը (տեսանյութ)ԱՄՆ-ում կիրակի օրը հազարավոր ավիաչվերթներ չեղարկվել կամ ուշացել ենԴատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի նկատմամբ քրեական հետապնդում է հարուցվելՊնոմպենում՝ Ֆրանկոֆոնիայի ավանում, բացվել է նաև Հայաստանի տաղավարը (տեսանյութ)Հայկ Մարտիրոսյանը 0.5։1.5 հաշվով է ավարտել հանդիպումը գրոսմաստեր Յան Նեպոմնյաշչիի հետՆիկոլ Փաշինյանը Պնոմպենում մասնակցում է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 20-րդ գագաթնաժողովին (տեսանյութ)Գործակարգավարական խորհրդակցություն. ուղիղ հեռարձակումՍպասվում են տեղումներ. օդի ջերմաստիճանը կնվազի 3-6 աստիճանովՄալիշկա գյուղի դպրոցում անցկացվել է հատուկ-տակտիկական ուսումնավարժություն․ ՓԾՀասանելի են կենսաչափական անձնագրերի և նույնականացման քարտերի արագ տրամադրման ծառայությունները․ (տեսանյութ)Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինենՀԷՑ-ում պատրաստվում են ձմռանըԿԸՀ-ն դիմելու է վարչական դատարանՄաուրիսիո Պոչետինոն՝ Մանչեսթեր Յունայթեդի գլխավոր մարզիչ Աննա Վարդապետյանը մասնակցելու է Դատախազների միջազգային ասոցիացիայի գործադիր կոմիտեի նիստինՇաքիում հայտնված ադրբեջանցի զինծառայողի գործով նախաքննությունն ավարտվել էՊերեսը նախատեսում է վաճառել Ռեալի բաժնետոմսերի մի մասըԱրտակարգ դեպքի հետքերովՊԵԿ-ը պարզաբանում է տարածել (տեսանյութ)Ալիևը հայտարարել է գազի մատակարարումները մեծացնելու ծրագրերի մասինԻրանը կարող է հրթիռներով հարձակվել 1500 կմ հեռավորության վրա գտնվող թիրախների վրաՊատմական դռներ հուշադրամների շարք. ՍևանավանքԱԷՄԳ մտահոգված է Սպահանի օբյեկտ մուտք գործելու հնարավորության բացակայությամԵրևանի քրեական ոստիկանները ձերբակալել են սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողի (տեսանյութ)
Հայաստան

Իրավագիտակից ժողովուրդը եւ իշխող խմբավորումը հայտնվել են տարբեր բեւեռներում. Գրիգոր Գրիգորյանը՝ Ամուլսարի մասին

Մենք ակնկալում էինք, որ երկրի ղեկավարությունը կդրսեւորի խոհեմ մոտեցում, մասնավորապես, կառաջնորդվի նախնական ազատ եւ կոմպետենտ սոցիալական համաձայնության սկզբունքով, ինչը, ցավոք, տեղի չունեցավ։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Մեկ առողջություն» կոալիցիայի առաջնորդ, ՍԱՊԾ առաջին պետ Գրիգոր Գրիգորյանը՝ անդրադառնալով Ամուլսարի հարցին։

«Նախնական ազատ եւ կոմպետենտ սոցիալական համաձայնությունը առաջին հերթին ենթադրում է, որ բնակիչներին պետք էր ներկայացնել այդ խնդիրը, քննարկել եւ ստանալ նրանց համաձայնությունը, ազատ՝ առանց ճնշումների եւ մանիպուլյացիների, կոմպտեմտ՝ այսինքն ամբողջ տեղեկությունը, որ կապված է հանքի շահագործման եւ դրա հետ առնչվող ռիսկերի հետ, պետք է լիներ հրապարակային եւ հասկանալի ժողովրդի լայն շերտերի համար»,–նշեց նա։


Գրիգոր Գրիգորյանի խոսքով՝ «ներկայիս վարչախմբի ղեկավարի վերջին հայտարարությունը վկայում է այն մասին, որ երկրի ղեկին կագնած իշխող ուժը, ցավոք, այսօր ուղղակի դեմ է գնում ժողովրդի շահերին ու անվտանգությանը՝ ելնելով ինչ–ինչ քաղաքական նկատառումներից». «Իրավագիտակից ժողովուրդը եւ իշխող խմբավորումը հայտնվել են տարբեր բեւեռներում, եւ իշխող խմբակցությունը փորձում է ամեն կերպ իրականացնել աշխարհաքաղաքական այդ պատվերը եւ եղել է նրանց իշխանության գալու մի մասը»։

Նա պնդում է՝ հանքի շահագործումը կարող է անդառնալի փոփոխությունների բերել շրջակա միջավայրի համար, «այդ թվում՝ մեր ֆաունայի ներկայացուցիչների բազմազանության փոփոխությանը, ինչպիսիք են օրինակ բեզոարյան այծը, որը կարմիր գրքում գրանցված էնդեմիկ տեսակներից է։ Հաշվի է առնվում տնտեսական շահը, սակայն հաշվի չի առնվում մարդկանց առողջությունը»։

Հիշեցնենք, որ ամերիկա-բրիտանական «Լիդիան Արմենիա»-ն Ամուլսարի ոսկու հանքի շինարարությունը սկսել էր դեռ 2016-ին՝ հայտարարելով, որ կներդնի ավելի քան 400 միլիոն դոլար, սակայն բնապահպանները տեւական ժամանակ թակ էին պահում դեպի Ամուլսար ճանապարհները:

Կառավարությունը Ամուլսարի հարցով փորձագիտական եզրակացության համար 2019-ին դիմել էր լիբանանյան «Էլարդ» ընկերությանը՝ պետական բյուջեով նախատեսված պահուստային ֆոնդից հատկացնելով 396 հազար ԱՄՆ դոլար: Կառավարությունից հայտարարում էին, որ միայն այս եզրակացությունը ստանալուց հետո Ամուլսարի շահագործման վերաբերյալ վերջնական որոշում կկայացնեն։ Փորձագիտական եզրակացության մեջ նշված էր, որ ռիսկերը կառավարելի են, եթե պատշաճ մոնիտորինգ իրականացվի։ Նշենք, որ բնապահպանները դեմ են Ամուլսարի շահագործմանը եւ պնդում են, որ հանքն աղետալի ազդեցություն կունենա շրջակա միջավայրի վրա։

Վերջերս կայացած Skype-կոնֆերանսից հետո ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ «Էլարդի» փորձագետների հետ տեղի ունեցած Skype-կոնֆերանսի ընթացքում ի հայտ են եկել մի շարք նոր հանգամանքներ, որոնք քննության եւ գնահատման կարիք ունեն, ուստի Շրջակա միջավայրի նախարարությունը պետք է եզրակացություն տար մինչեւ սեպտեմբերի 4-ը, սակայն վարչապետն իր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերից հայտարարեց, որ օրենսդրական բաց կա եւ անմիջապես չեն կարող գնահտաել նոր ՇՄԱԳ անհրաժեշտ է, թե ոչ: Վարչապետը ջերմուկցիներին հորդորեց ապաշրջափակել Ամուլսարի ճանապարհները՝ թույլ տալով «Լիդիան»-ին շինարարական աշխատանքներ իրականացնել, սակայն ջերմուկցիները հայտարարում են, որ չեն պատրաստվում բացել ճանապարհները։