Իշխանությունը տնտեսական արդյունք չի ապահովելու, անգրագետ է․ Անդրանիկ Թևանյան
«Դատարանները շրջափակելու կոչից և ՍԴ վրա հարձակումից հետո Քոչարյանի գործն այլևս դառնում է իրավունքի խնդիր և՝ համապետական մակարդակով։ Այսինքն, զուտ նախագահ Քոչարյանի խնդիրը չէ սա, այլ դատական իշխանության հարց է»,- Yerevan Today-ի հետ զրույցում ասաց «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը։
«Միայն գաղտնալսումները բավարար էին հասկանալու համար, որ դատական անկախ համակարգ ունենալու խոստումները իշխանությունները զուտ որպես խոստում են տվել»,- ասաց նա։
Հարցը, ըստ մեր զրուցակցի, իրավական հարթությունից դուրս է․ գործը քաղաքական է, քաղաքական պատվերի շրջանակներում, և հանգուցալուծումը լինելու է քաղաքական դաշտում․ «ՍԴ որոշումից հետո պետք է անհապաղ նիստը լիներ, և կալանքի հետ կապված որոշում։ Քանի որ դա չի եղել, ուրեմն նորից արձանագրում ենք, որ խնդիրը քաղաքական դաշտում է»։
Իշխանությունը, ըստ Թևանյանի, փորձում է ժամանակ ձգել հասարակությանն այլ կերակրով ապահովելու համար։ Գործող կառավարությունն ուղղակի անկարող է արդարացնել այն սպասումները, որ կային հասարակության մոտ։
«Կառավարությունն ընդամենը տեսարանով է զբաղված, բայց դա երկար չի կարող տևել, որովհետև հաշվետվություններ ներկայացնելու ժամանակը գալիս է։ Մարդիկ հեղափոխություն չեն արել մեկ անձի անձնական քմահաճույքները բավարարելու և անձնական վրրեժ լուծելու հմար։ Դրանից հասարակությունը ոչինչ չի շահում։ Առանձին կալանավորումները, ձերբակալությունները, հետապնդումները ցույց են տալիս, որ հասարակությունն էլ էդ ուտելիքը չի ուտում։ Հասարակությանը կոնկրետ արդյունքներ են պետք տնտեսական կյանքի, իրենց ասած տնտեսական հեղափոխության, որը չեն կարողանում ապահովել։ Չեն էլ կարողանալու, որովհետև իրենք անկարող են ու անգրագետ, իրենք չունեն կառավարչական հմտություններ և տեսլական, թե ինչ են ուզում ստանալ»։
Մանրամասն՝ տեսանյութում։


















































Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
Թեհրանը հավերժ կմնա Հորմուզի նեղուցի պահապանը․ Արաղչի
Իրանը հարվածներ է հասցրել Բահրեյնում գտնվող ամերիկյան բազային
Տեղի է ունեցել Երևանի «Ոսկե ծիրան» միջազգային 23-րդ կինոփառատոնի բացման հանդիսավոր արարողությունը
Քննարկվել են Հայաստանի ներգրավվածության հնարավորությունները
105 հեռախոսահամարը չի սպասարկվում. Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
ՆԳՆ քրեական ոստիկանները Աջափնյակի գործով հետախուզվողների են հայտնաբերել. մանրամասներ
ՀԷՑ-ը 2 միլիարդի հիմնանորոգում է իրականացնելու
Կենսաչափական նոր անձնագրերի տպագրության մեկնարկը տրված է
Ես չեմ ուզում հիմա բանակցել. Թրամփ